Աշխարհ

20.04.2019 15:20


Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ սիրելին օրհնություն են ստացել հայից (լուսանկար, տեսանյութ)

Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ սիրելին օրհնություն են ստացել հայից (լուսանկար, տեսանյութ)

«Սմեխոպանորամա»-յի աստղ Կարեն Ավանեսյանը «Россия 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Судьба человека» հաղորդման ժամանակ խոսել է իր գործընկեր եւ ընկեր Եվգենի Պետրոսյանի անձնական կյանքի մասին։ Հաղորդման տաղավարում երգիծաբանը հիշեցրել է, որ սերը տարիք չի հարցնում։

73-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ նրա 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի սիրավեպի մասին լուրը շատերին է ապշեցրել։ Հաղորդավար Բորիս Կորչեւնիկովը նույնպես նրանց շարքին է դասվում։

Եվ ահա Կարեն Ավանեսյանն ամբողջությամբ սատարում է ընկերոջը։ Ավանեսյանը խոսել է երգիծաբանի եւ նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին եւ օրհնել է ընկերոջ նոր հարաբերությունները։

«Ընտանեկան կյանքում ամեն ինչ կարող է պատահել։ Ես նկատել եմ, որ ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Ստեպանենկոն չեն մասնակցել ոչ մի շոուի։ Նրանք իրենց շուրջ սկանդալներ չեն ստեղծել։ Այդ ամենը լրագրողների ձեռքի գործն է։ Ինչ էլ եղած լինի նրանց հարաբերություններում եւ հարգանքով եմ վերաբերում թե՛ Պետրոսյանին, թե՛ Ստեպանենկոյին։ Նրանք իմ կյանքում մեծ դեր են խաղացել։ Այն, որ նրանք բաժանվեցին․․․ Ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Իսկ, եթե խոսենք Եվգենի Վահանովիչի նոր հարաբերությունների մասին, ապա կասեմ, որ սերը տարիք չի հարցնում։ Նա երջանիկ է, իսկ դա ամենակարեւորն է», - հաղորդման տաղավարում հայտարարել է հումորիստը։

Հիշեցնենք, որ 73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը