Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Կարծիք

Ապրիլ 22, 2019 09:00

«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I

«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I

«Քաղաքական դեմագոգիան ժողովրդին հոտի վերածելու արվեստ է»։

Երբ քաղաքական սթափ միտքը սկսում է պարտվել, ու քաղաքական ասպարեզ են բարձրանում զանգվածները, դեմագոգիան ու դեմագոգները հանրային կյանքում որոշիչ դերակատարություն են ստանձնում։

Հետաքրքիր է «դեմագոգիա» բառի հունարեն բացատրությունը՝ «demos»-ժողովուրդ, «ago»-«առաջնորդել», այսինքն՝ «ժողովրդի առաջնորդություն»։ Հին հույները ժողովրդի առաջնորդներին դեմագոգներ էին անվանում:

Առհասարակ ժողովուրդը ցանկանում է երևույթների պարզ բացատրություններ ստանալ, գտնել մեղավորներին, իսկ դեմագոգը՝ ասել այն, ինչը ցանկանում է լսել ժողովուրդը, ու դա պետք է ասել հնարավորինս պարզ, հակիրճ ու ոգևորիչ եղանակով։ Դա ժողովրդի նկատմամբ առաջնորդություն ստանձնելու կարևոր պայման է։

«Երբ հայտնվում է բռնակալը, նա կայանում է որպես ժողովրդի դրածո»։

Պլատոն

Հեղափոխությունները խորքային սոցիալական ու արժեքային պատճառներ ունեն, սակայն հեղափոխությունները կարող են վիժեցվել դեմագոգների կողմից և ժողովրդին «առաջնորդել» դեպի անորոշություն՝ արժեզրկելով պատմական պահի պահանջներն ու օրակարգը։ Հեղափոխական փոփոխությունները երբեմն պատմական անհրաժեշտություն են, որոնք նոր դուռ են բացում դեպի զարգացում և բարգավաճում, սակայն այդ փոփոխությունները կարող են վիժեցվել, երբ առաջնորդողները դառնում են ամբոխավար ու չեն ընկալում պատմական պահի առաջնությունները։

Սկզբնական փուլում դեմագոգներ էին համարվում ժողովրդական տրիբունները՝ հռետորները, որոնց Արիստոտելը անվանում էր «պրոստատներ»՝ ժողովրդի պաշտպաններ, սակայն հետագայում այդ եզրը սկսեց բացասական երանգ ստանալ։ Սկսեցին համարել, որ դեմագոգները շահարկում են հանրության ցածրագույն զգացմունքները ու ցանկությունները։

«Ժողովուրդը սեփական տեսակետն է ունենում այնքան ժամանակ, մինչև որ չի ապակողմնորոշվում դեմագոգների կողմից»։

Նապոլեոն

Ցանկացած քաղաքական գործիչ շահարկում է այդ զգացմունքները, հատկապես ընտրությունների ու խառնակ ժամանակներում, սակայն առավել պատասխանատուները հասկանում են, որ գալու է պահը, երբ տրված խոստումների համար պետք է պատասխան տալ։ Դասական դեմագոգները տարբերվում են պատասխանատու, բայց, այնուամենայնիվ, ժողովրդի զգացմունքների հետ խաղացող քաղաքական գործիչներից։ Արևմտյան հասարակություններում այդ պատասխանատվության զգացումն է, որ որոշակիորեն սահմանափակում է պոպուլիզմը և թույլ չի տալիս, որ այն վերաճի դեմագոգիայի։ Պոպուլիզմը և խոստումներ տալը ժողովրդավարական երկրներում բնականոն երևույթ են, սակայն, միևնույն ժամանակ, հանրությանը խաբելը կամ ապակողմնորոշելը ծանրագույն մեղք են համարվում, իսկ որոշ երկրներում քրեորեն պատժելի են։

«Բռնակալների մեծամասնությունը դուրս է եկել դեմագոգներից, որոնք ստացել են ժողովրդի վստահությունը՝ սևացնելով նշանավորներին»։

Արիստոտել

Դեմագոգիան և պոպուլիզմը բովանդակային առումով նույն արմատներն ունեն, ուղղակի «պոպուլիզմի» հիմքում «ժողովուրդ» բառի լատիներեն տարբերակն է օգտագործված, սակայն որպես հասկացություններ՝ դրանք միմյանցից պետք է տարբերել։ Եթե պոպուլիզմի տակ հասկանում են ժողովրդին դուր գալու երևույթը, և հաճախ այն նույնիսկ դրական իմաստ է ստանում, ապա դեմագոգիան միանշանակորեն բացասական իմաստ ունի։ Ունենալով ժողովրդին առաջնորդելու իմաստ՝ իրականում այն ժողովրդին ինտելեկտուալ առումով շահագործել է նշանակում։ Դեմագոգիան հենվում է հասարակության ամենապարզունակ ու չկրթված խավի ընկալումների վրա։

Ժամանակակից արևմտյան քաղաքակրթություններում պոպուլիստական են անվանում այն առաջնորդներին ու քաղաքական շարժումներին, որոնք փորձում են հենվել լայն զանգվածների վրա, որոնք ավելի ազգայնական ու հակագլոբալիստական են, քան ներկայիս լիբերալ շարժումների վերնախավը։ Իսկ դեմագոգիան սկզբնական փուլում համարվելով հռետորական արվեստի տեսակ՝ հետագայում դարձել է հռետորական այդ տեխնիկայի միջոցով զանգվածներին թյուրիմացության մեջ գցելու և, ի վերջո, նրանց ենթարկեցնելու միջոց։

Որոշակիորեն կրթված հասարակություններում դեմագոգները հաջողության չեն հասնում, սակայն ինտելեկտուալ առումով թույլ իմունիտետ ունեցող հասարակություններում կարողանում են հաջողել։

Հաջորդ մասում կքննարկենք դեմագոգիայի՝ որպես արվեստի տեխնիկական հնարքները։

(շարունակելի)

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Մայիս 25, 2019 12:09 Քաղաքական կամքի փոխարեն կողմնակից են վեթինգի մոդելին։
Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․

Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․

Մայիս 25, 2019 12:03 Ինչքան փող է տարեկան ծախսում Ադրբեջանը հակահայկական քարոզչության վրա։
Ստալինն էլ էր ձգտում արդիականացնել երկիրը հեղափոխական մեթոդներով

Ստալինն էլ էր ձգտում արդիականացնել երկիրը հեղափոխական մեթոդներով

Մայիս 25, 2019 10:35 Ինչ ստացվեց արդյունքում՝ հայտնի է բոլորին։
Լևոնին հարցրեք՝ ինչու էր այդ կարգի փիս մարդու նշանակում այդ պատասխանատու պաշտոնում

Լևոնին հարցրեք՝ ինչու էր այդ կարգի փիս մարդու նշանակում այդ պատասխանատու պաշտոնում

Մայիս 25, 2019 10:30 Թե՞ իր վախտ որ իր ուզածն էր անում, Գագոն լավն էր։
Գոգյան, բավակա´ն է ստեք

Գոգյան, բավակա´ն է ստեք

Մայիս 25, 2019 10:04 Շարունակաբար կրկնվող ապատեղեկատվություն։
Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում

Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում

Մայիս 25, 2019 09:56 Հիհի-հահա-ներ, քաղաքական այսրոպեական նկատառումներ, անձնական էմոցիաներ։
Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Մայիս 25, 2019 08:00 Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» թիրախը հենց չկոռումպացված, անաչառ, ու սկզբունքային դատավորներն են։
Արտակարգ դեպքն այս պարագայում ո՞րն է

Արտակարգ դեպքն այս պարագայում ո՞րն է

Մայիս 24, 2019 21:00 Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հերթով ոչնչացվում են դեմոկրատիայի հաստատությունները

Հերթով ոչնչացվում են դեմոկրատիայի հաստատությունները

Մայիս 24, 2019 17:05 Նիկոլից հետո ամեն ինչ կսկսվի նորից։
Ժողովրդի անունից խոսելը բնորոշ է միայն ավտորիտար ռեժիմներին

Ժողովրդի անունից խոսելը բնորոշ է միայն ավտորիտար ռեժիմներին

Մայիս 24, 2019 16:55 Երբ իշխանությունները սկսում են ամեն առիթով ժողովրդի անունից հանդես գալ, ուրեմն անօրինություններ են գործում։
Բան ա փոխվել՝ անունը

Բան ա փոխվել՝ անունը

Մայիս 24, 2019 15:48 Միանգամից դժվար է հասկանալ, բայց երկար մտածելուց հետո հնարավոր է:
Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ

Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ

Մայիս 24, 2019 14:40 Փողոցի մենաշնորհը կոտրվեց։
Հիշե՛ք, «ձեր սրտի դատարանը» միշտ պատրաստ կլինի ապօրինի դատել նաև ձեզ

Հիշե՛ք, «ձեր սրտի դատարանը» միշտ պատրաստ կլինի ապօրինի դատել նաև ձեզ

Մայիս 24, 2019 13:40 Բոլոր ժամանակներում հարմարված գորշ զանգված։
Գործող իշխանությունները գնում են նախորդների ճանապարհով

Գործող իշխանությունները գնում են նախորդների ճանապարհով

Մայիս 24, 2019 13:25 Կարծես թե դա դաս չեղավ նրանց համար։
Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա

Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա

Մայիս 24, 2019 13:20 Ամբողջ իշխանությունը բուռը հավաքելու համար։
Երեկվա հանրահավաքով կոտրվեց Նիկոլ Փաշինյանի «փողոցային մենաշնորհը»

Երեկվա հանրահավաքով կոտրվեց Նիկոլ Փաշինյանի «փողոցային մենաշնորհը»

Մայիս 24, 2019 12:00 Իշխանամետ լրատվամիջոցների արձագանքը ցայտնոտային էր։