Աշխարհ

22.04.2019 10:03


Ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ. բախումներ Վրաստանում (տեսանյութ)

Ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ. բախումներ Վրաստանում (տեսանյութ)

Վրաստանի Ախմետայի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում, որտեղ տեղակայված են չեչեն-կիստերի բնակավայրեր, թեժ բախումներ են տեղի ունեցել Ալազան գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ բողոքող բնակիչների և իրավապահների միջև: Տուժել է առնվազն 55 մարդ, այդ թվում՝ 38 իրավապահ։

Բնակիչները քարեր են նետել ոստիկանների վրա, վնասել սարքավորումները, այրել էքսկավատորը, իրավապահները ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով են պատասխանել:

Ի վերջո, RT-ի փոխանցմամբ, որոշվել է դադարեցնել շինարարությունը։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Պանկիսի կիրճում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման և տեխնիկան վնասելու փաստով Վրաստանի ՔՕ 353 և 187-րդ հոդվածներով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը