Քաղաքական

22.04.2019 11:25


Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխություններից հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխություններից հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխություններից հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն Ազգային ժողովում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է: Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Թե՛ սահմանադրական օրինականության տեսանկյունից, թե՛ սահմանադրության 6-րդ հոդվածի անմիջական գործունեությունն ապահովելու տեսանկյունից այս օրինագծերը շատ կարևոր են՝ չնայած որ տեխնիկական բնույթ են կրում»,- ասաց Քոչարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը