Աշխարհ

22.04.2019 11:30


Զելենսկուն հրավիրել են Ղրիմ

Զելենսկուն հրավիրել են Ղրիմ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկին կարող է այցելի Ղրիմ, որպեսզի հասկանա եւ ճանաչի ղրիմցիների ընտրությունը, որը կատարվել է Ռուսաստանի օգտին, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յուրի Գեմելը:

«Մենք հույս ունենք, որ Վլադիմիր Զելենսկին խիզախություն կունենա գիտակցելու ակնհայտ բաները, հասկանալու եւ ճանաչելու ղրիմցիների ընտրությունը, որը 5 տարի առաջ կատարվել է իր պատմական հայրենիքի օգտին: Ռուսական Ղրիմը բոլորի համար բաց է, ով ցանկանում է այստեղ գալ խաղաղությամբ եւ տեսնել, թե տարածաշրջանն ինչպիսի աներեւակայելի թափով է զարգանում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գեմելը:

Նրա կարծիքով Ուկրաինայում ընտրությունները միանգամայն կանխատեսելի էին, սակայն չարժի կտրուկ փոփոխությունների սպասել երկրի ղեկավարության քաղաքականության մեջ:

«Ուկրաինայի վերնախավը կօգտվի նոր նախագահի անփորձությունից, երկիրը ղեկավարելուն ընդունակ թիմ չունենալուց»,– կարծում է Գեմելը՝ հավելելով, որ երիտասարդ եւ անփորձ նախագահի հաջողությունը կարող է իրականանալ կառավարության ուժեղ ղեկավար ունենալու դեպքում, ինչպիսին Յուրի Բոյկոն է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը