Լրահոս

22.04.2019 12:40


Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ

Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 22-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գեւորգյանին: Նրան կողմ քվեարկեց 95, դեմ՝ 26 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ, ըստ իրենց, առաջադրված թեկնածու Գեղամ Գեւորգյանի՝ որպես ստորաբաժանման ղեկավարի ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար։

Նրա թեկնածությունը առաջարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը