Կարծիք

22.04.2019 13:55


Ռոբեսպիերին փառաբանում էին և դատապարտում

Ռոբեսպիերին փառաբանում էին և դատապարտում

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ Մարի Անտուան Ժյուլեն անունով մեկն իրեն համարում էր Մաքսիմիլիեն Ռոբեսպիերի մոտ ընկերը։ Նա փառաբանում էր Ռոբեսպիերի քայլերը, ով Ֆրանսիայում տեռոր էր կազմակերպել. մարդկանց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ գնդակահարում էին առանց դատ ու դատաստանի։ Նա այդ քայլերը խարախուսող ու փառաբանող նամակներ ու հոդվածներ էր գրում։
Ռոպեսպիերին մահապատժի ենթարկելու լուրն իմանալուն պես Կոնվենտին նամակ է գրում, որտեղ ասում է․ «Ռոբեսպիերն, իհարկե, իմ ընկերն է, սակայն եթե գիտենայի, թե ինչով է նա զբաղված եղել, ապա առաջինը ես դաշույնը կխրեի նրա սիրտը»։

Ասում են՝ Յակոբինյան տեռորի ընթացում Կոնվենտը քաղաքացիներից հազարավոր նամակներ էր ստանում, որտեղ անվերապահ աջակցություն էին հայտնում Ռոբեսպիերին հեղափոխության թշնամիների դեմ պայքարի գործում։ Իսկ նրա մահապատժից հետո էլի նույնքան նամակ էին ստանում էլի հասարակ քաղաքացիներից, որտեղ արդեն դատապարտում էին տեռորիստ Ռոբեսպիերին։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը