Լրահոս

22.04.2019 15:31


Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում

Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 6-10 մ/վ, 22-ին՝ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 22-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.50C

Այս խորագրի վերջին նյութերը