Լրահոս

22.04.2019 15:30


Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Վ.Հ.-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

Այս խորագրի վերջին նյութերը