Աշխարհ

22.04.2019 15:50


Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Մայիսի 1-3-ն Ադրբեջանում տեղի կունենան «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվում հանդիսավոր կերպով դիմավորել են վարժանքներին մասնակցող թուրք զինծառայողներին:

Ադրբեջանական ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, զորավարժությունների նպատակը «Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, մարտունակության բարձրացումը, համատեղ գործողությունների անցկացման ունակությունների զարգացումը»:

Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին ներգրաված կլինեն հակատանկային, հրետանային տեխնիկա, ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթա-հրթիռային համալիր։

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը