Աշխարհ

22.04.2019 18:57


Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ էպիզոդի թրեյլերը

Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ էպիզոդի թրեյլերը

HBO ընկերությունը ներկայացրել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ Էպիզոդի թրեյլերը: Ենթադրվում Է, որ սերիան նվիրված Է լինելու սպիտակների հետեւակի դեմ Յոթ թագավորությունների ճակատամարտին, որոնց կառավարում Է Գիշերվա արքան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապագա Էպիզոդն ամենաերկարը կդառնա սերիալի պատմության մեջ: Հաջորդ սերիայի տեւողությունը կկազմի 1 ժամ 22 րոպե: Այն կցուցադրեն լույս ապրիլի 29-ի գիշերը:

Հիշեցնենք, որ ճակատամարտի նկարահանումների համար նկարահանող թիմին պահանջվել Է 11 շաբաթ: Սերիալի հեղինակները խոստանում են, որ մեզ սպասում Է հեռուստատեսության պատմության մեջ ամենաընդգրկուն ճակատամարտը, հաղորդել Է Life-ը:

Այս խորագրի վերջին նյութերը