Կարծիք

22.04.2019 23:20


Արձակուրդից չի վերադարձել տնտեսական տեղեկատվությունը

Արձակուրդից չի վերադարձել տնտեսական տեղեկատվությունը

Facebook-յան արձակուրդս ավարտվեց։
Լրահոսին հետևելիս տեսա, որ արձակուրդից չի վերադարձել տնտեսական տեղեկատվությունը։ Վերջին երկու-երեք օրվա ընթացքում տնտեսական ոչ մի լուր չի հրապարակվել։

Փոխարենը պարզեցի, որ ոչինչ չի փոխվել մեր ֆուտբոլում։ «Բանանց» ակումբը դաշտից դուրս է եկել՝ հրաժարվելով մասնակցել երկրի գավաթի կիսաեզրափակչին՝ բողոքելով մրցավարից։ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել՝ բոլորին տեղեկացնելով, որ «Մրցավարների ընտրությունը և նրանց գործողությունների գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է»։

Փաստորեն, ֆուտբոլում իրավիճակ չի փոխվել, ու Կիկաբիձեի հանրահայտ հերոսի խոսքերով ասած՝ «Լսի՛ր, քեզ բոլորովին չեն հարգում»։ (Գնահատեցի՞ք՝ ինչ նրբագեղ շրջանցեցի Վանեցյան–Սանասարյան առկա ու հեռակա հակամարտությունը)

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը