Աշխարհ

Ապրիլ 23, 2019 21:34

Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա և Տոլեդո քաղաքներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ապրիլի 24-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Բարսելոնայում ժամը 19:00-ից սկսած խաչքարի հարևանությամբ (Avenida de l' Estadi 67) տեղի կունենա մոմավառության արարողություն: Վալենսիայում ժ. 18:00-ին Միսլատայի «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ տեղի կունենա մոմավառություն և խնկարկում: Իսպանիայում ՀՀ դեսպանության անձնակազմը և բոլոր ցանկացողները Տոլեդոյում (Pasillo Borbón-Lorenzana de la Biblioteca Regional de Castilla-La Mancha) ներկա կգտնվեն «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսին»,- նշված է հաղորդագրությունում:

Իսպանիայի 34 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 7-ը շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Իսպանական 5 մարզ` Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավարան և Արագոնը ևս ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց օրինակին։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Հայ ժողովրդի կոտորածը որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի պաշտոնապես դատապարտել և ճանաչել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չիլին, Պարագվայը, Ռուսաստանը, Սլովակիան, Վատիկանը, Վենեսուելան, Ֆրանսիան:

1915 թվականի մայիսի 24-ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո Օսմանյան կայսրությունը որոշում ընդունեց, որով ճանաչում և դատապարտում էր հայերի կոտորածը և դրվում էր ոճրագործներին մահվան դատապարտելու հարցը:

1921 թվականին, թուրքական ազգային շարժումը ներում շնորհեց մեղավոր ճանաչվածներին։ Այնուհետև թուրքական կառավարությունները որդեգրեցին Հայոց ցեղասպանության փաստն ընդունելուց հրաժարվելու, այն մերժելու քաղաքականությունը:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2002, 2002, 2015), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Հայոց ցեղասպանությունը տարածքային ինքնակառավարման մարմիններից ճանաչել են Ավստրալիայի 2 նահանգ, Արգենտինայի 2 նահանգ, Կանադայի 3 քաղաք, Շվեյցարիայի 2 կանտոն, Մեծ Բրիտանիայի Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, Իտալիայի 36 քաղաքային խորհուրդներ, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը և ԱՄՆ 49 նահանգ:

Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ:
ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

Հուլիս 16, 2019 11:50 Ռասիստական արտահայտությունների համար։
Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիս 15, 2019 21:38 Վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չի եկել։
Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Հուլիս 15, 2019 21:29 Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։
Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Հուլիս 15, 2019 20:25 <Ինձ մոտ կլաուստրաֆոբիայի նոպաներ են գրանցվում»:
Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Հուլիս 15, 2019 19:15 «Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով»։