Աշխարհ

24.04.2019 11:10


Վենգերը նշել է, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Արսենալը»

Վենգերը նշել է, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Արսենալը»

Լոնդոնի «Արսենալի»նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ «Նիսը» գլխավորող Պատրիկ Վիեյրան «զինագործներին» գլխավորելու արժանի թեկնածու է:

«Կարծում եմ, որ Վիեյրան արժանի է «Արսենալը» գլխավորելուն: Նա շատ երիտասարդ է Ազգային հավաքական գլխավորելու համար: Պատրիկի կարիերան պետք է սկսի ակումբային ֆուտբոլից: Նրա մուտքը մարզչական մասնագիտություն պետք է գրագետ լինի»,- Վենգերի խոսքն է մեջբերում «The Times»-ը:

Հիշեցնենք, որ Վենգերը գլխավորել է «Արսենալը» 22 տարի և լքել իր զբաղեցրած պաշտոնը 2017/18թթ. մրցաշրջանից հետո:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը