Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Քաղաքական

Ապրիլ 24, 2019 12:45

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ` 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը:

Հայրս ու մայրս ցեղասպանությունից փրկված հայեր էին, ուստի, հայկական ինքնությունը միշտ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Խաչիկյանը.

«Ես մեծացել եմ ամուր հայկական ընտանիքում: Հայրս ծնվել էր Ֆրեզնոյում, մորս ծնողները ծագումով խարբերդցի են, իսկ հայրս Չոմախլու գյուղից էր, որը Կեսարիայում է: Նրան հաջողվել էր փրկվել ցեղասպանությունից»:

Մանկությունը Քենեթ Խաչիկյանն անց է կացրել ֆերմայում՝ «իրականում մենք ուղղակի գյուղացի էինք» կատակում է նա.

«Հայկական ինքնության հիմնական հատկությունը, որն իմ մեջ առանձնահատուկ է տպավորվել, աշխատասիրությունն է: Մենք ֆերմա ունեինք շուրջ 60 ակր հողատարածքով, որտեղ աճեցնում էինք ընկույզ ու խաղող, չամիչ էինք պատրաստում: Սակայն, կար եւս մի կարեւոր հատկություն. hայերն իրենց երեխաներին միշտ փորձում են լավ կրթություն տալ»:

Հենց այդ հատկությունն էր, որ օգնեց երիտասարդ Քենեթ Խաչիկյանին Կալիֆոռնիայի ֆերմայից հայտնվել Նյու Յորքի իրավունքի դպրոցում.

«Ես Նյու Յորքում իրավունքի դպրոցի ուսանող էի եւ նամակ գրեցի այն ժամանակ նախագահի թեկնածու Ռիչարդ Նիքսոնին, ասելով, որ ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ, օգնել ձեր քարոզարշավին, ցանկանում եմ օգնել ձեզ նախագահ ընտրվել: Այդ ժամանակ 23 տարեկան էի, եւ նրանք համաձայնեցին ինձ աշխատանքի ընդունեցին որպես օգնական: 1968 թականն էր, եւ ես, մնալով ուսանող, նաեւ սկսեցի աշխատել նրանց մոտ՝ տարբեր տեքստեր էի գրում, տեղեկություններ հայթայթում: Այնուհետեւ քարոզարշավն ավարտվեց, նա հաղթեց, իսկ ես վերադարձա համալսարան: Ավարտելուց հետո, երբ անցա իրավաբանական քննությունը, ես Վաշինգտոն վերադարձա եւ 1970 թվականից սկսեցի աշխատել Սպիտակ տանը որպես հասարակության հետ հարաբերությունների մասնագետ, 1973-ից արդեն աշխատում էի նախագահ Նիքսոնի մոտ որպես ելույթների հեղինակ, իսկ երբ նա հրաժարական տվեց, ես նույնպես դուրս եկա Սպիտակ տնից եւ շարունակեցի աշխատել նրա հետ: Հաջորդ չորս տարիների ընթացքում իրեն օգնում էի հուշերի գիրքը կազմել, իսկ երբ գիրքը հրատարակվեց, անցա մասնավոր աշխատանքի»:

Քիչ անց Խաչիկյանին աշխատանքի է հրավիրում Ռոնալդ Ռեյգանը.

«Նա նախագահի պաշտոնին էր հավակնում եւ նրանց անհրաժեշտ էր ելույթներ պատրաստող, ով կճանապարհորդեր նրա հետ քարոզարշավի ընթացքում, եւ ես համաձայնեցի: Մեր միջեւ շատ սերտ անձնական հարաբերություններ հաստատվեցին, մենք շատ լավ էինք աշխատում միասին, ուստի, երբ նա հաղթեց, ինձ Սպիտակ տուն աշխատանքի հրավիրեց որպես նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:

Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքով Քենեթ Խաչիկյանը հպարտանում է մինչ այսօր: Ասում է՝ Ռեյգանը եզակի էր, միշտ հավատարիմ իր համոզմունքներին ու բարոյական արժեքներին: Հայոց ցեղասպանության եզրը նախագահ Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունը Խաչիկյանինն էր, սակայն, այն քննարկվել, այնուհետեւ՝ հրապարակվել է որպես Սպիտակ տան քաղաքական որոշում.

«Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981-ին ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար գրում էր ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը, եւ ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ՝ մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»:

«Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որեւէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Այս խորագրի վերջին նյութերը

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Մայիս 24, 2019 10:25 Պահանջում է անվավեր ճանաչել Ղարիբյանի հրամանը։
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Մայիս 23, 2019 20:05 Դատավորը գործել է օրենքի շրջանակներում:
ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

Մայիս 23, 2019 19:55 «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն»:
ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 23, 2019 18:35 Կարգախոսն է՝ Զարգանալու ենք, չզիջելով՝ լրջացե՛ք։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

Մայիս 23, 2019 15:40 Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։