Աշխարհ

Ապրիլ 24, 2019 15:50

Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աստրիդը ծնվել է Ֆրանսիայում՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածների երրորդ սերունդ: Նա պատմում է, որ իր նախնիներից ժառանգել է ցեղասպանության տրավման:

«Դեռահաս տարիքում սկսեցի հարցեր տալ իմ ծագման մասին: Հայրական պապս մշտապես պատմում էր այն գյուղի մասին, որտեղ մեծացել էր: Այն իրական դրախտավայր էր, քանի դեռ չէր ջնջվել քարտեզից: Ինչպես հայերը, ովքեր անարդարության զգացումով լքեցին իրենց բնակավայրերը: Այս ամենը փոխանցվել է ինձ: Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են»,-պատմել է նա:

Աստրիդի նախնիները 1920-ականներին եկել են Մարսել: Թեպետ պապի ընտանիքի 15 անդամներից կարողացել էին ողջ մնալ միայն երկուսը, այդուհանդերձ, նշում է DW-ն, նրանց կարելի է դասել փոքրաթիվ երջանիկների շարքում, քանի որ միլիոնավոր հայեր օսմանյան թուրքերի կողմից կոտորվեցին:

Աստրիդը, ով պատմության ուսուցիչ է, կամավոր սկզբունքներով աշխատում է նաև մի հասարակական կազմակերպությունում, որը հավաքում է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր: Նրա խոսքով՝ դա պայքար է արդարության համար: «Հավաքելով այլ մարդկանց հիշողությունները, ես գտնում եմ իմ պատմության կորած կտորները: Մեր պարտականությունն է տեղի ունեցածի վերաբերյալ հավաքել ապացույցներ: Հատկապես, երբ Թուրքիան մինչ օրս հերքում է, որ կատարվածը ցեղասպանություն է»,-նշում է նա:

Աստրիդը գնահատելի է համարում Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ Ֆրանսիան ու մյուս երկրները պետք է առաջ գնան և ընդունեն օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը:

Deutsche Welle-ի լրագրողը նկատում է, սակայն, որ միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է խաղաղություն բերել Աստրիդին ու նրա ընտանիքին:

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։