Աշխարհ

Ապրիլ 24, 2019 17:31

Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, «Յեշ Աթիդ» (Yesh Atid) կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է արել երկրի ղեկավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և դադարեցնի տեղի տալ թուրքական ճնշումներին: Մենք ունենք պատմական ու բարոյական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու «այլևս երբեք»,-գրել է նա:

Լապիդը տեղեկացրել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը և հուսով է, որ խորհրդարանական կոալիցիան հավանություն կտա դրան:

«Մերեց» (Meretz) կուսակցության անդամ, Կնեսետի պատգամավոր Մոսի Ռազը ևս գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։