Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Աշխարհ

Ապրիլ 24, 2019 17:42

«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից

«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից

Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Սիմոնյանն այդ մասին գրել է իր տելեգրամ–ալիքում։

«Աշխարհում որքան մարդ կա, այնքան էլ հիմարների տեսակ կա»,–ասում էր գլխաշորով կինը` Նարտուհի Ներսեսյանը, իմ նենեգան` նախատատը։ Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստծուց վախենալ ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա»,–գրել է Սիմոնյանը։

18242227

Նա պատմել է, որ 1915 թվականին Նարտուհու աչքի առաջ յաթաղանով կտրել են ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ քույրն ամուսնացած է եղել. բռնաբարությունից խուսափելու համար նետվել է տրապիզոնյան բարձր ափից ու խորտակվել։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն Նարտուհին ու կրտսեր քույրը` Ալիսան, որի պատվին անվանակոչել են Սիմոնյանի կրտսեր քրոջը։

«Նրանց հայրը մահանալուց առաջ հասցրել է յուրաքանչյուրին մեկական ոսկի տալ, որը նախատատս բերանում է թաքցրել։ Երկու երեխաներին էլ` սպիտակամաշկ ու կապուտաչյա, վերցրել են թուրք ընտանիքները. փոքր, գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում։ Նրանք ապրել են թուրքերի ընտանիքում, մինչև ողջ մնացած բարեկամները գտել են նենեգային ու օգնել են փախչել Ղրիմ»,–գրել է Սիմոնյանը։

Դրանից հետո Սիմոնյանի ընտանիքի հորական կողմը հաստատվել է Ղրիմում, բայց Ալիսայի` Նարտուհու կրտսեր կնոջ հետ կապը կորել է։

Սիմոնյանի մյուս նախատատը ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան է եղել։ Յաթաղանով մարդիկ եկել են նաև նրանց տուն, բայց ծնողները հասցրել են աղջկան փաթաթել գորգի մեջ ու պատին հենել։

«Նա այնտեղ կանգնած լսել է` ինչպես են սպանել հարազատներին։ Իսկ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, ու նա երկար է այդպես կանգնել։ Գորգի մեջ փաթաթված մնացել է, մինչև հարևանները գտել են նրան»,–գրել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ու ավելացրել է. «Նենեգա, ես հիշում եմ»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Մայիս 23, 2019 19:10 Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: