Քաղաքական

24.04.2019 20:59


Ռոբերտ Քոչարյանի ուղերձն այս տարի կրկնակի տխուր է. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի ուղերձն այս տարի կրկնակի տխուր է. Վիկտոր Սողոմոնյան

Այս տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն իր աշխատակազմն է այցելել Ծիծեռնակաբերդ եւ նրա անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ամեն տարի նախագահն անձամբ և ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ երկրում չլինելու դեպքում իր անունից ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի հիշատակին։ Բայց այս տարի հայտնի պատճառներով չի կարողացել, ուստի դա արել է իր աշխատակազմը, իր անունից նաեւ ծաղկեպսակ է դրվել»,–նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը օրվա կապակցությամբ կրկնակի տխուր է. «Այս տարվա նախագահի ուղերձը շատ տխուր է, կարծում եմ՝ բոլորիս համար, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է, այլ այն պատճառով, որ այն նախագահը, որի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչումը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, իր օրոք 13 երկիր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նա հիմա ապօրինի կալանավորված է եւ քաղաքական հետապնդման է ենթարկվում իր երկրում։ Սա կրկնակի բացասական ուղերձ է այսօրվա կապակցությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը