Աշխարհ

25.04.2019 08:52


Մակրոնը զանգահարել է Զելենսկուն, սակայն զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (տեսանյութ)

Մակրոնը զանգահարել է Զելենսկուն, սակայն զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակած Վլադիմիր Զելենսկուն և ցանկացել է շնորհավորել նրան, բայց արդյունքում խոսել է պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, պարզ չէ, թե ինչպես է դա ստացվել։

Ձայնագրությունում լսվում է, որ Մակրոնի օգնականը հարցնում է զրուցակցին՝ արդյոք նա «պարոն Զելենսկի՞ն է»: Զրուցակիցը պատասխանում է, որ նախագահի օգնականն է և լսափողը փոխանցում է նրան:

Թարգմանչի օգնությամբ Մակրոնը ենթադրյալ Զելենսկուն խորհուրդ է տալիս վայելել վերջին պահերն ընտանիքի հետ՝ նախքան նախագահության ծանր գործը ստանձնելը։ Նաև մի շարք քաղաքական հարցեր է քննարկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը