Քաղաքական

25.04.2019 08:03


Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես և խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:

Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ կան նուրբ պահեր, ինչպես օրինակ, հարաբերությունները Եվրամիության հետ առավել ակտիվ են դարձել, և ռուս գործընկերները տեղյակ են դրանից: «Մենք, ինչպես խոստացել էինք, թափանցիկ ենք մնացել ռուս գործընկերների հետ հարաբերություններում: Ռուսաստանը, այո', մեզ համար ռազմավարական դաշնակից է»,-շեշտել է վարչապետը:

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:

«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չեն կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար նաև Սիրիա ուղարկված առաքելության մասին:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է: Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, ապա մեր առաքելությունն արդարացրել է իրեն»,-ասել է Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը