Աշխարհ

25.04.2019 07:11


«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Արսենալին». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Արսենալին». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ:

Էմերիի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում երեք գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Տանտերերի կազմում հաշիվը բացեց Նևեշը: Մի քանի րոպե անց Դոյերտին կրկնապատկեց հաշիվը, իսկ առաջին կեսում մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Ժոտան խփեց իր թիմի երրորդ գոլը:

«Զինագործները» երկրորդ խաղակեսում խփեցին միայն հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Սոկրատիսը՝ 3:1:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու խաղացողը փոխարինվեց 58-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «Արսենալը» 66 միավորով կլինի 5-րդ տեղում: «Վուլվերհեմփթոնը» 51 միավորով 7-րդն է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը