Լրահոս

25.04.2019 10:03


Mercedes C180–ը հայտնվել է Հրազդան գետում

Mercedes C180–ը հայտնվել է Հրազդան գետում

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Այս խորագրի վերջին նյութերը