Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Մայիս 25, 2019 08:00 Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» թիրախը հենց չկոռումպացված, անաչառ, ու սկզբունքային դատավորներն են։

Լրահոս

Ապրիլ 25, 2019 15:25

Արմավիր գյուղական համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

Արմավիր գյուղական համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների կազմակերպման և ղեկավարման լիազորություն, Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում 2014-2017 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձերի ցուցակները և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ընդհանուր 565.267 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Արմավիրի համայնքապետարանում որպես մշակույթի տան մարզիչ, որպես վարորդ, ինչպես նաև նույն համայնքի աշխատակազմում որպես պահակ աշխատանքի ընդունված անձինք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ մեկնել են արտերկիր: Նշված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ընթացքում աշխատակիցների հաճախումների մատյանում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմվել են աշխատավարձի ցուցակներ՝ ներառելով նաև վերջիններիս տվյալները: Համայնքի ղեկավարը, իմանալով նշված աշխատակիցների բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակները, որի հիման վրա՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակել է նշված անձանց աշխատավարձի հաշվեհամարներին փոխանցված խոշոր չափերի գումարը:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից պատճառված 565.267 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Արմավիրի մարզի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը 2002 թվականից զբաղեցնում է Ռաֆիկ Մարգարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մայիս 25, 2019 18:50 Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրենն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
12 տարեկան երեխան «Հայ Փոստ»-ից գողացել է բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, փող

12 տարեկան երեխան «Հայ Փոստ»-ից գողացել է բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, փող

Մայիս 25, 2019 15:47 Մուտքի դռան ճաղավանդակներից մտել է ներս։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Մայիս 25, 2019 13:55 Երթևեկության բարելավման նպատակով։
Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Մայիս 25, 2019 13:53 Մեկնել է չորս մարտական հաշվարկ։
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ

Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ

Մայիս 25, 2019 11:56 Բետոնյա պատնեշները տեղափոխել է իրեն պատկանող տարածք։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայիս 25, 2019 11:20 Հնարավոր են անձրև և ամպրոպ։
Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Մայիս 25, 2019 11:08 Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում:
Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել

Մայիս 25, 2019 10:00 Վիրավորների թվում 8-ամյա երեխա կա:
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս III

«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս III

Մայիս 25, 2019 08:45 Քաղաքականության մեջ էլ դժվար է գտնել այն սահմանը, որը տարանջատում է իրականությունն ու ներկայացումը։