Աշխարհ

25.04.2019 19:45


Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) զինված խմբավորուման ստորաբաժանումները 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։

Այժմ էլ Թուրքիան որոշել է պատ կառուցել իր ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինի շուրջ:

Թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքը, հղում անելով քրդական «Rudaw»-ին նշում է, որ պատը կառուցվում է իր ԶՈՒ-ի ու ՍԱԲ-ի համատեղ վերահսկողության տակ գտնվող տարածքների և Սիրիայի իշխանական ուժերի ու հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG-ՍԴՈւ) կողմից վերահսկվող տարածքների միջև անցնող շփման գծի երկայնքով:

Նշվում է, որ պատը, որը պետք է Աֆրինի սահմանից պետք է հասնի մինչև Սիրիայի Իդլիբ նահանգ, անցնում է Բերադ, Քիմար, Բասլե, Ջիլբիրե, Միրեմին բնակավայրերով: Պատը հասնելու է նաև Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական Ազազ շրջան:

Տեղական աղբյուրներից հասնող լուրերի համաձայն՝ այս պահին Միրամինի հատվածում արդեն կառուցվել է 500մ երկարությամբ պատ, Ջիլբիրեյում արդեն 400 մ է կառուցվել, Քիմարում՝ 100մ: Նշվում է, որ պատը կառուցելու համար քանդվում են տեղացիների տներ ու զեյթունի այգիներ: Այսպես, օրինակ, Աֆրինի Բեթիլե կոչվող գյուղում 125, իսկ Ջիլբիրե գյուղում 70 տուն է քանդվել՝ պատի շուրջը ռազմական հենակետեր կառուցելու համար: Մինչ այժմ ոչնչացվել է 5690 զեյթունի ծառ:

Նշենք նաև որ Թուրքիան պատ է կառուցել նաև Սիրիայի հետ ունեցած սահմանի գրեթե ողջ երկայնքով: 2015-ից այս կողմ մինչ այս պահը թուրք-սիրիական սահմանին 711 կմ երկարությամբ պատ է կառուցվել Թուրքիայի կողմից:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:

Աղբյուրը՝ «Էրմենիահաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը