Քաղաքական

26.04.2019 10:45


Հայաստանում կա մոտ 200 մարդ, որ պետք է հայտնվի անազատության մեջ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Հայաստանում կա մոտ 200 մարդ, որ պետք է հայտնվի անազատության մեջ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վատ է վերաբերվում Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանի Դաշնությունից քաղապաստան խնդրելու որոշմանը: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ իշխանական պատգամավորն ասաց՝ գեներալին չի սազում քաղապաստան խնդրել, թող գար հայրենիք և եթե իր մեղավորությունն ապացուցվեր, մի քանի տարի էլ անցկացներ անազատության մեջ:

«Եթե ինքը համարում է, որ գեներալ է, ծառայել է ազգին, ու հիմա էլ փախչում է, ապաստան խնդրում, դա գեներալին հարիր չի, ճիշտ գեներալներն այլ բան են անում»,-նշեց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ այժմ Հայաստանում առնվազն 200 մարդ կա, որ պետք է հայտնվի անազատության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը