Քաղաքական

26.04.2019 15:29


#SutNikol մրցույթի մրցանակաբաշխությունը․ հատուկ մրցանակ ստացավ նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

#SutNikol մրցույթի մրցանակաբաշխությունը․ հատուկ մրցանակ ստացավ նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել #SutNikol նախաձեռնության կողմից կազմակերպված մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մրցույթին մասնակցել է 30 մասնակից՝ 38 աշխատանքով։

Մրցանակաբաշխության անվանակարգերը 5-ն են՝ լավագույն տեսանյութ, լավագույն տեքստ, լավագույն նկար և երկու հատուկ մրցանակ։

Լավագույն նկար անվանակարգում հաղթող ճանաչվեց Արամ Գևորգյանը։

Լավագույն բանաստեղծություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Գարիկ Ուրումյանը։

Իսկ լավագույն տեսանյութ անվանակարգի հաղթողը ցանկացավ անանուն մնալ և մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հատուկ մրցանակներ ստացան Վարդուհի Մխիթարյանը և Նիկոլ Փաշինյանը։

Նախաձեռնության համակարգողները ներկայացրել են նաև #SutNikol նախաձեռնության հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և պատասխանել լրագրողների հարցերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը