«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

Մայիս 26, 2019 22:10 Այս շաբաթվա ուշագրավ տեսանյութերը։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Հարցազրույց

Ապրիլ 28, 2019 13:43

Ինչու է Փաշինյանը հրաժարվում Ռուսաստանի համար էկզոտիկ հայտարարություններից

Ինչու է Փաշինյանը հրաժարվում Ռուսաստանի համար էկզոտիկ հայտարարություններից

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին, որում նրա արտահայտած որոշ պնդումներ բազմաշերտ քննադատությունների պատճառ են դարձել։

Նախ նշենք, որ լրագրող Յուրի Սիմոնյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը խոսել է իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, հարևան երկրների, ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հարցում արտաքին դերակատարների բացակայության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

«168 Ժամը» փորձագետների հետ քննարկել է, թե ինչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Կայքի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ ըստ էության հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բնույթի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները ճիշտ են, այդ հարաբերությունները սկզբունքորեն չեն փոխվել։ Սակայն, ըստ նրա, եղել են որոշ տարաձայնություններ, փոխըմբռնման պակաս որոշ հարցերում, որը ժամանակի ընթացքում հետևանքներ չի ունենալու հայ-ռուսական ավելի լայն հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի նոր իշխանությունները սկսում են հասկանալ և ճանաչել այն տարածաշրջանը, որում աշխարհագրորեն տեղակայված է Հայաստանը։

«Հեղափոխությունից հետո նկատվում էին փոփոխություններ կողմերում, կային որոշ տրամադրություններ, նոր նրբերանգներ։ Մոսկվան Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնելն ընդունեց՝ որպես էկզոտիկա։ Մոսկվան վստահ էր, որ Սարգսյանը, որը վստահեցնում էր, որ վերահսկում է իրավիճակը երկրում, դուրս կգա նաև սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում ստեղծված անցումային իրավիճակից, սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, նա չկարողացավ դա անել։ Այդ ամենին Ռուսաստանն անհանգստությամբ և հետաքրքրությամբ էր հետևում։ Էկզոտիկ էին սկզբում նաև հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։

ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին, ուստի Փաշինյանի հայտարարություններն այս դիտանկյունից է պետք մեկնաբանել»,-ասել է Տարասովը։

Վերջինս նաև ասաց, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ենթադրություններ կային, որ ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, իսկ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց արտաքին ուժերի և ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության։ «Նման դեպքերում այդ ուժերն ինչ-որ պահի մտնում են, կոպիտ ձևակերպումներով, «խաղի» մեջ, սպասվում էր, որ Արևմուտքը պետք է դա աներ, սակայն նրանք իրավիճակին հետևողի դերը ստանձնեցին, չմտան հայաստանյան ներքաղաքական «խաղի» մեջ՝ դրանով իսկ չեզոքացնելով այդ մասին կարծիքները»,-ասաց Տարասովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում բռնկված խնդիրներին, ապա դրանք արհեստականորեն ստեղծվեցին հենց Երևանի կողմից, ուստի Երևանն ինքը պետք է դուրս գա այդ իրավիճակից։ Նրա պնդմամբ, այդ իրավիճակի հեղինակը ո՛չ Մոսկվան է, ո՛չ էլ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, ուստի նրանք չունեն պատասխանատվություն հարթելու այդ խնդիրը հօգուտ Երևանի։

Իսկ գազի գների հարցում, Ստանիսլավ Տարասովի խոսքով, կան ստեղծագործական տարաձայնություններ։ «Ես վստահ եմ, որ այս հարցում Երևանը կշարունակի օգտվել արտոնություններից, պարզապես պայմանավորված շուկայով՝ տեղի են ունենում վերանայումներ»,-ասաց Տարասովը։

Ի տարբերություն Ս. Տարասովի՝ ռուս վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն գտնում է, որ ստեղծված խնդիրներն ամենևին էլ «արհեստական» և «ստեղծագործական» բնույթ չեն կրում։ Ըստ նրա, ՀԱՊԿ-ի հարցում եղավ Երևանի սխալը, որը համապատասխան ընթացք ունեցավ, նկատվում է, որ ՀՀ նոր իշխանությունները փորձում են նստել «2 աթոռի» վրա, թարմացնել հարաբերությունները՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով գազի գնի հարցում Ռուսաստանը փորձել է քաղաքականություն փոխել։ Նա վստահեցնում է՝ այդ բանակցություններում միանշանակ խոսում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը։

«Հեղափոխությունից հետո Ռուսաստանում եղել են մտահոգություններ, հայ-ռուսական հարաբերություններում սառնություն կա, հենց այդ պատճառով եղավ հումանիտար առաքելությունը դեպի Սիրիա, քանի որ ՀՀ իշխանությունները շատ լավ էին հասկանում, որ պետք չէ խորացնել խնդիրները։ Ներկայումս ևս, ամենայն հավանականությամբ, կա այդ գիտակցումը, քանի որ ՀՀ-ն հասկանում է, որ կարող է շատ արտոնություններ կորցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրների պատճառով։ Կարող է լինել ցանկություն՝ վարել երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն՝ հասկանալով, որ առանց Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հնարավոր չէ, ուստի քաղաքական իրատեսականություն է փորձում ցուցաբերել։

Բայց սա ժամանակի ընթացքում կարող է է՛լ ավելի տեսանելի դառնալ։ Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,-ասել է նա։

Իսկ թե Վաշինգտոնի վերաբերյալ հայտարարություններն ինչպես կանդրադառնան հայ-ամերիկյան հարաբերությունների վրա հարցին Կորոտչենկոն պատասխանեց, որ ոչ մի կերպ չեն անդրադառնա, քանի որ Միացյալ Նահանգները կտրված է տարածաշրջանից, և բոլորն են տեսել, թե ինչ արդյունքների է հանգեցրել Արևմուտքի դրական կարծիքը, ներգրավվածությունն այս կամ այն երկրի կյանքում։ «Հայաստանը պետք է ելնի իր շահերից»,-ասել է նա։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Մայիս 25, 2019 09:44 Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է։
«Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է» (տեսանյութ)

«Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է» (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:05 «Պետք է բոլորս շահագրգռված լինենք, որ այդ ուժերը չեզոքացվեն»։
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 00:06 Նա ցայտնոտային որոշումներ է կայացնում։
«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

Մայիս 22, 2019 08:50 «Փաշինյանը լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը»»։
Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Մայիս 21, 2019 23:17 «Չի կարելի թույլ տալ Հայաստանի կառավարման համակարգի էլչիբեյացում»։
«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

Մայիս 21, 2019 20:30 Հրապարակախոսության կրիզիս, ժանրի ճգնաժամ։
Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Մայիս 20, 2019 19:46 Քաղաքական դաշտի գործողությունների արդյունքում Փաշինյանի տեքստը փոխվեց։
«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

Մայիս 20, 2019 19:25 Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է։
Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:45 Հայաստանի ամենակարևոր աշխատասենյակներից մեկում ծնվել է շատ վտանգավոր ձևակերպում։
«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

Մայիս 17, 2019 12:50 «Քոչարյանի դատավարությունը զուտ քաղաքական է»։
«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

Մայիս 16, 2019 10:35 «Ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը»։
Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Մայիս 15, 2019 12:06 «Մարդիկ երևի ուրիշ հերոսի անուն չգիտեն»․ Դատարանի բակում «Նիկոլ վարչապետ» աղաղակողների մասին։