Աշխարհ

29.04.2019 11:35


Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Մեգան Մարքլի ապագա երեխայի սեռի վերաբերյալ

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Մեգան Մարքլի ապագա երեխայի սեռի վերաբերյալ

Մեգան Մարքլի ծննդաբերության մոտենալը թեժացնում է ապագա երեխայի վերաբերյալ լուրերը։ Բուքմեյքերներն ակտիվորեն խաղադրույքներ են ընդունում, ընդ որում՝ ոչ միայն ապագա երեխայի սեռի, այլեւ մազերի գույնի, հասակի, քաշի վերաբերյալ։ Կարճ ասած՝ բուքմեյքերները եւ ամբողջ Բրիտանիան սպասման մեջ են։

Հարրիի եւ Մեգանի առաջնեկի լույս աշխարհ գալու թեման ամենաքննարկվածն է ոչ միայն լրատվամիջոցներում, այլեւ փաբերում, ակումբներում եւ ռեստորաններում։ Հեռուստատեսային յուրաքանչյուր առավոտյան թողարկում սկսվում է աստղային զույգի մասին նորություններով։

Աղջկա լույս աշխարհ գալու վերաբերյալ բրիտանացիները խաղադրույք են կատարում 7-ից 5-ի դեպքում, շիկահեր մազերի վերաբերյալ՝ 4-ից 3-ի դեպքում։ Մեկ այլ խաղադրույք. լեդի Դիի կրտսեր որդին աղջկան կտա մայրիկի անունը. սրանում համոզված են բուքմեյքերների 4 հաճախորդներից 3-ը։ Եթե տղա ծնվի, հնարավոր է՝ նրան տան Արթուր, Չարլզ, Ջեյմս կամ Էդվարդ անունները։

Ի դեպ, բոլորովին վերջերս Հարիի եւ Մեգանի երկրպագուների շրջանում տագնապ էր առաջացրել լուրը, որ 4 մլն դոլարով վերանորոգված Ֆրոգմոր-հաուսի մոտայաքում շտապօգնության մեքենա է հայտնվել է։ Դրան, սակայն, լուրեր չեն հաջորդել...

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Այս խորագրի վերջին նյութերը