Տնտեսական

Ապրիլ 29, 2019 16:30

«Գյուղոլորտում 1 տարում որևէ աշխատանք չի կատարվել». Բերբերյան

«Գյուղոլորտում 1 տարում որևէ աշխատանք չի կատարվել». Բերբերյան

Գյուղատնտեսության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում որևէ աշխատանք չի կատարվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով հարցին, թե գյուղատնտեսության ոլորտում հեղափոխությունից հետո ի՞նչ աշխատանքներ են տեղի ունեցել՝ ոլորտը բարելավելու նպատակով։

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ Կառավարությունը փորձում է բանկերի միջոցով ինչ-որ բան անել, բայց բանկերի աշխատանքը շատ լավ գիտեն՝ ոչինչ չի ստացվի։

«Ինչո՞ւ մենք պետք է սուբսիդավորենք բանկերին, այլ ոչ թե գյուղացուն։ Ինչո՞ւ են բանկերի միջոցով փորձում գյուղացուն վարկավորել։ «Սուբսիդիա» ասելով՝ մենք հասկանում ենք այն, որ պետք է գյուղմթերք արտադրող գյուղացուն նեցուկ լինենք։ Չեմ հասկանում՝ բանկերի՞ն են հարստացնում։ Եթե նախկին կառավարությունները դիզվառելիք, պարարտանյութ էին բերում, բաժանում ու տարբեր ծրագրեր իրականացնում, ճիշտ է, կրկին սխալ էին անում, քանի որ գյուղացու փոխարեն էին որոշում՝ ինչ բերել ու ինչ բաժանել, բայց հիմա գյուղացին ապահովված չէ ո՛չ վառելիքով, ո՛չ սերմացուով։ Արդյունքում՝ այս տարի մենք կրկին կունենանք բանջարեղենների, կարտոֆիլի ցանքատարածությունների շեշտակի նվազում։ Լավ, այս Կառավարությունը չի՞ մտածում, որ կարտոֆիլի ցանքատարածությունները մեծացնելու ծրագիր է պետք, թե՞ նորից որոշել են գնալ, դրսերից կարտոֆիլ գնել»,- ասել է Հ. Բերբերյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներին՝ նա նկատել է, որ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ խոստումներ շատ են եղել, բայց հարցն այն է, թե ի՞նչ է արվել գյուղի և գյուղացու համար։

«Եթե վարչապետի տված խոստումների 50 տոկոսը կատարվի, մենք միայն կողջունենք։ Մարդիկ շարունակում են լքել գյուղերը, նրանց համար գյուղատնտեսությամբ զբաղվելը շարունակում է մնալ անարդյունավետ: Մի խոսքով՝ գյուղացին իր ցավ ու դարդի հետ մնացել է միայնակ։ Գյուղոլորտում միայն մեկ բան է շատ լավ արվել՝ բազում խոստումներ են տվել։ Բայց խոստումներով գյուղատնտեսությունը չի զարգանում»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

Նրա դիտարկմամբ՝ այն խնդիրները, որոնք գյուղոլորտում կային նախկինում, այսօր էլ շարունակում են մնալ՝ ոռոգման համակարգում բարեփոխում չի եղել, մորմազգու ցեցի դեմ որևէ պայքար չկա, ինչի համար գյուղատնտեսության պատասխանատուները ոչ թե հեռացվում են աշխատանքից, այլ պարգևատրվում ու զբաղեցնում ավելի բարձր պաշտոններ։

Ինչ վերաբերում է գյուղապահովագրության համակարգին, Հրաչ Բերբերյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ այդ ծրագիրը ձախողված է, քանի որ, եթե չկա երաշխավորված անասնաբուժություն, բույսերի պաշտպանություն, ոռոգման համակարգ և հակակարկտային ծառայություն, ապա այդ ծրագիրն ուղղակի «բլեֆ» է, որով պետք է աշխատեն ապահովագրական ընկերությունները։

«Սա փող լվանալու առիթ է, էլի։ Մեր գյուղացին այսօր միայն բնության հույսին է։ Այն ֆերմերները, որոնք նախորդ տարի մինչև 100 հեկտար հող էին մշակում, այս տարի արդեն 2-3 հոգու գիտեմ, որ ընդհանրապես չեն մշակելու։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն արմատախիլ արվի, չգիտեմ ինչու։ Ես լավ բան չեմ տեսնում, բայց եթե ցանկություն ունենան, ապա 2-3 տարում կարող են գյուղոլորտը կարգի բերել։ Ախր, ընդհանրապես քաղաքականություն չի տարվում, գյուղատնտեսության ոլորտը ղեկավարում են պատահական մարդիկ։ Մեկն ԱՄՆ-ում տաքսու վարորդ է եղել, մեկը՝ ինչ-որ ԾԻԳ-ում՝ քարտուղար։ Երկրի վիճակը կարող են շտկել միայն բանիմաց մարդիկ, դատարկագլուխներով երկիր չեն կառուցում»,- եզրափակել է Հրաչ Բերբերյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Մայիս 20, 2019 20:30 Ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ։
«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Մայիս 01, 2019 11:45 Փոթի նավահանգիստը հայտարարել է մրցունակ սակագների մասին։
Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Ապրիլ 30, 2019 18:14 Ֆինանսների փոխնախարարը չի կիսում նրանց տեսակետը։