Քաղաքական

29.04.2019 17:05


Դ. Սանասարյանի գործն ԱԱԾ-ից այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր չկան. Դատախազություն

Դ. Սանասարյանի գործն ԱԱԾ-ից այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր չկան. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր առկա չկան, և նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված ժամկետներում քննարկվել է Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որի արդյունքում կայացված որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին: Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից», - ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդությամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով գործն ԱԱԾ-ից տեղափոխել այլ քննչական ծառայություն։

Այս խորագրի վերջին նյութերը