Քաղաքական

29.04.2019 17:40


«Փաշինյանը զրկվել է ռուսական ներդրումներից իր հայտարարությունների պատճառով». ՌԴ պատգամավոր (տեսանյութ)

«Փաշինյանը զրկվել է ռուսական ներդրումներից իր հայտարարությունների պատճառով». ՌԴ պատգամավոր (տեսանյութ)

«Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե ինչու է Հայաստանը զրկվել Ռուսաստանից եկող ներդրումներից:

«Ուզում եմ հասարակ համեմատություն անել: Նախորդ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր դառնալ Հայաստանի վարչապետը: Ես այդ ժամանակ Հայաստանում էի: Նա շատ բան է հայտարարել, երբ ֆրակցիայի ղեկավար էր: Ես հանդիպեցի նրան ու ասացի՝ Նիկո՛լ, ասա՛ ինձ, ինչ նկատի ունես, երբ խոսում ես Եվրասիական միությունից դուրս գալու մասին: Չէ, որ դու դա քվեարկության էիր դրել: Դու հասկանում ես, որ պետության ղեկավար ես լինելու և ստիպված կլինես պատասխանել այդ հարցին: Ի՞նչ նկատի ունեիր, երբ խոսում էիր ՀԱՊԿ-ի մասին», - ասաց նա:

Կալաշնիկովը նաև հայտարարեց, որ այդ հայտարարությունների պատճառով Փաշինյանը զրկվել է ռուսական ներդրումներից: Ռուսաստանցի պատգամավորը նաև նշեց, որ ներկայում Փաշինյանը կտրականապես փոխել է իր դիրքորոշումն այդ հարցերի շուրջ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը