Քաղաքական

30.04.2019 12:20


Գևորգ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից, նրան 2019-ին են հեռացրել. մանրամասներ

Գևորգ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից, նրան 2019-ին են հեռացրել. մանրամասներ

Համացանցում մեծ արձագանք են ստացել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու տեղեկությունները: Պապոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է տվյալ տեղեկությունները՝ նշելով, որ ինքը ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և մինչև 2007 թվականը:

ArmDaily.am-ին ՀՀԿ-ից փոխանցեցին, որ Գևորգ Պապոյանը ՀՀԿ-ին անդամակցել է Էդուարդ Շարմազանովի խնդրանքով. «Պապոյանի հայրիկը Շարմազանովի դասախոսն է եղել, և վերջինս է խնդրել, որպեսզի Պապոյանին ընդունեն կուսակցություն»:

Պապոյանի այն խոսքերը, թե ինքը մինչև 2007-ն է անդամակցել ՀՀԿ-ին, չեն համապատասխանում իրականությանը. «2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին նա մասնակցում էր, և դրանք ապացուցող նկարներ կան: 2009 թվականին էլ Պապոյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է ՀՀԿ-ի նշանը»:

ՀՀԿ-ից փոխանցեցին, որ Պապոյանը դուրս չի եկել կուսակցությունից. «Երբ կուսակցությունն իմացել է, որ Գևորգ Պապոյանը «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է որպես պատգամավոր, նրան հանել են կուսակցականների շարքերից»:

Շուտով ArmDaily.am-ին կտրամադրեն նաև Գևորգ Պապոյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը