Քաղաքական

30.04.2019 13:41


Փաշինյանը ոչ ոքի չի ստիպել աշխատանքից ազատվել. Դավիթ Անանյան

Փաշինյանը ոչ ոքի չի ստիպել աշխատանքից ազատվել. Դավիթ Անանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստիպել ոչ ոքի ազատվել աշխատանքից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Մեկ ամիս առաջ, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն, Փաշինյանը նկատել էր, որ ծառայողական սենյակներից մեկում ազգային դրոշը փոշոտ է և դրված է անկյունում։ Նա պահանջել էր աշխատանքին ազատել բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են այդ բաժնում։

Այնուամենայնիվ, ՊԵԿ–ի ղեկավարի խոսքով, Փաշինյանը չի պահանջել, այլ միայն կոչ է արել։

«Բայց չէ՞ որ Փաշինյանն ասաց` ազատել բոլորին։ Մի՞թե դա պահանջ չէ»,–հարցրեց լրագրողներից մեկը։

«Ոչ։ Դա կոչ էր»,–նշեց Անանյանը։

Այդ դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Դրանից հետո Facebook–ի ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարեց, որ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք է ամբողջ երկրի և բնակիչների նկատմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը