«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

Մայիս 26, 2019 22:10 Այս շաբաթվա ուշագրավ տեսանյութերը։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Մեկնաբանություն

Ապրիլ 30, 2019 14:50

«Մարտի 1»–ի գործի հակառակ կողմը

«Մարտի 1»–ի գործի հակառակ կողմը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց այն, ինչի մասին գիտեին, հասկանում կամ զգում էին Հայաստանում ապրող ողջամիտ մարդիկ։

ՄԻԵԴ–ում պաշտոնապես հայտարարեցին, որ սուտ էին այն խոսակցությունները, թե, իբր, Լևոն Տեր–Պետրոսյանը 2008թ. մարտի 1–2–ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ եղել է, այսպես ասած, տնային կալանքի տակ, հետևաբար չէր կարող միանալ ցուցարարներին ու կանխել արյունահեղությունը։ ՄԻԵԴ–ի վճռից բխում է, որ կարող էր գալ հրապարակ ու գրեթե 100 տոկոսով կանխել արյունահեղությունը, բայց չարեց, քանզի այլ հաշվարկներ ուներ։

ՀՀ 1–ին նախագահը զրկված չի եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Նա պարզապես խուսափել է «դեպքի վայր» գալ՝ առաջնորդվելով «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» կարգախոսով։

Տեր–Պետրոսյանի գործիքը Մյասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն էին։ Եթե բախումները և նման պարագայում անխուսափելի զոհերը հանգեցնեին իշխանական համակարգի փլուզման, ապա նա սպիտակ ձիու վրա կգար նախագահական նստավայր, կմեղադրեր հակառակ ճամբարին զոհերի համար, կոկորդիլոսի արցունքներ կթափեր ու կանցներ առաջ։

Իսկ եթե բախումներն ու զոհերը չհանգեցնեին իշխանափոխության, ապա Տեր–Պետրոսյանն առնվազն հնարավորություն կստանար զոհերի թեման շահարկելու և հետագայում նաև «Մարտի 1»–ով քաղաքական առևտրի մեջ մտնելու համար։

Ստացվեց 2–րդ տարբերակը։

Այդ հետո պետք է Նիկոլ Փաշինյանը հասկանար կամ զգար (կամ էլ նախապես գիտեր ու մտածված է ամեն ինչ արել, ո՞վ գիտե), որ 2008–ին օգտագործվել է որպես գործիք՝ Մյասնիկյանի արձանի մոտ բախումները հակառակ կողմից ղեկավարելով։ Փաշինյանը մարտի 1–ին ատելության քարոզիչ ու նաև յուրօրինակ զորահրամանատար էր աշխատում։ Հիմա նա նաև հոգեբանական խնդիր ունի զոհերն իր վրայից մաքրելու համար, և դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ է պատվիրել։

Իսկ որ կար կազմակերպված կռիվ լևոնականների կողմից, հաստատվում է նաև ոստիկանական համակարգի ունեցած զոհերի ու հարյուրից ավելի վիրավորների թվով (վիրավոր ոստիկանների թիվը 6 անգամ ավելին է, քան քաղաքացիական անձանցը. այդ մասին օրերս հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը)։

Ի դեպ, 2008թ. մարտի 1–ի բախումների մասին է գրել մոլի լևոնական լրագրող Գայանե Բաբայանը «Հրապարակ» օրաթերթում։ Նա գրել է որպես ականատես։

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գ. Բաբայանի հոդվածը, որից ակնհայտ է դառնում, որ հնարավոր էր կանխել զոհերը, բայց Լևոնենք այլ տարբերակ էին ընտրել և սրում էին բախումները։

. . .

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ԳԻՇԵՐԸ

Մարտի 1, ժամը 9.21 րոպե: Ցուցարարների վրա բաց թողնված գազն արդեն թունդ զգալի է. բոլորը թաշկինակները քթներին հպած են, հրապարակը լքողներ չկան, թեև պատերազմական վիճակն արդեն զգալի է, մարդկանց հայացքները դեպի երկինք են, ուր թռչում են լուսային հրթիռները. վայրկյանները մոգական են, որովհետև ժողովուրդը իրապես չգիտի, թե իշխանության հաջորդ զենքը որն է լինելու:

Բարձրախոսին մոտեցողներն ասում են. «Ժողովո՛ւրդ, սա խուճապի համար է, հանգի՛ստ կանգնեք, չվախենա՛ք»:

Նիկոլ Փաշինյան. «Սիրելի՛ ժողովուրդ, թաշկինակները թրջած դրեք... մենք պարտավոր ենք պաշտպանել Հայաստանը թեկուզ մեր կյանքի գնով...»: «Ազատություն»՝ մի քանի րոպե շարունակ վանկարկում են: Այնուհետև` «Թո՛ւր-քե՛ր, հե-ռա-ցե՛ք»:

Շանթ Հարությունյան. «...յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում մի անգամ դուրս է գալիս փողոց, նվաճում է իր՝ քաղաքացու իրավունքը՝ հանուն իր երեխաների, հայ ժողովուրդը, ցավոք, ոչ մի անգամ կռիվ չի արել, ճակատագրի կամոք այդ բարձր պատիվը տրված է մեր սերնդին: Սա կոչվելու է հայ ժողովրդի բոլոր զավակների պաշտպանության օր»:

Նիկոլ Փաշինյան. «Ժողովո՛ւրդ ջան, ո՞նց եք, դուխներդ տեղն ա՞, մենք ստեղ կանգնած էսօր հաղթելու ենք, նրանք մինչև լուսաբաց փախչելու են»:

Ժողովուրդը թեև գիտեր, բայց շատ էլ չէր գիտակցում, որ իրականում խաչմերուկներից անդին ճակատամարտեր, արյուն ու զոհեր են, բայց ահա բարձրախոսին մոտեցավ մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց. «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք և նրանց քշեցի՛նք...»: ժողովուրդ՝ «ապրե՛ք...»:

Շանթ. «Ժողովո՛ւրդ, ՀՀ նախագահը հոգով մեզ հետ է, և մենք առավոտյան գնալու ենք նրան ազատելու...»:

Հրանտ Տեր-Աբրահամյան. «...այստեղ Գավրոշներ են ծնվել, մենք դադարում ենք Գիքոր լինելուց, մենք կանգնելու ենք այստեղ մինչև լույս և վաղը տոնելու ենք հայ ժողովրդի հաղթանակի օրը... եթե այսօր, այս գիշեր մենք չհաղթենք, մենք չենք կարողանալու նայել մեր երեխաների աչքերին... եթե իշխանությունը համոզվի, որ հայ ժողովուրդը չվախեցավ, նրանք ինքնաթիռով փախչելու են Հայաստանից...»:

Ի դեպ, «Գավրոշների» մասին. իսկապես, հրապարակը լեցուն էր 14-16 տարեկան տղաներով` յուրաքանչյուրի ձեռքին երկաթե ձող... հարցնում էիր՝ «ի՞նչ ես անում այստեղ», ասում էին՝ «եկել ենք միլիցա ծեծենք»: Ու այդ երեխաները վազում էին հենց ամենավտանգավոր տեղերը, հերոսանալու էին գնում ու շատ լուրջ էին տրամադրված իրենց գործին:

Գիշերը ես հանդիպեցի մի քանի մայրերի, որոնք իրենց տեսակով միտինգավոր չէին, ուղղակի եկել էին գտնելու ու տուն տանելու իրենց անչափահաս տղաներին, ու շատ դժվար էր նրանց գտնելը, որովհետև, ըստ մայրերի՝ տղաներն անջատել էին հեռախոսները ու չէին ուզում գտնվել:

Նիկոլ Փաշինյան. «Վե՛րջ բռնապետությանը, վե՛րջ Քոչարյանին, վե՛րջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ժողովուրդ...»:

Այն, որ բարիկադներից այնկողմ արյուն էր թափվում, արյան ու հատկապես մահերի մասին միկրոֆոնով ոչինչ չէր ասվում՝ երևի ժողովրդին խուճապի չմատնելու համար, միայն կցկտուր հրահանգներ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ռազմական ավար ռադիոկապով դիմեց զինվորներին՝ «Տղե՛րք, հանրահավաքի 400 հազար անհատների անունից դիմում եմ ձեզ՝ անցե՛ք մեր կողմը, ձեր զենքը վա՛յր դրեք և շո՛ւռ տվեք քոչարյանասերժական կլանի դեմ...»: Եվ կային մարդիկ, որ հավատում էին նաև այդ ցնորքին, քանզի տեսել էին Երկրապահի՝ իրենց կողմն անցնելը:

Պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի հետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցե՛ք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»:

Պետք է ասել, որ զինվորներին քշելուց ու Մաշտոցի պողոտան դատարկելուց հետո, մի խոսքով, պատերազմական գործողություններից հետո հրապարակում ծայր առան երգն ու պարը: Իհարկե, երգերը ռազմաշունչ էին, քանի որ արդեն ստույգ գիտեին, թե տանկերի շարասյուներն ինչ ճանապարհով են Երևան մտնում և ինչքան ժամանակ հետո իրենց կհասնեն:

Հրաշալի երգող էր Սամսոն Ղազարյանը՝ «Ի բյուր ձայնից բնության շքեղ» երգը նա լավ կատարեց, հետո էլի երգողներ եղան, հայտարարվեց, որ լավ երգողները թող մոտենան միկրոֆոնին: Ոմանց մոտ չէր ստացվում, կատակներ էլ էին հնչում՝ «էս ժողովուրդը մի լավ երգող չունի՞»: Երգում են՝ «Հիմի է՞լ լռենք», «Զարթի՛ր, լաո» ... երգերից մեկի տողը՝ «Երկյուղ պատեց կայսեր Օսմանյան», փոխած էին երգում՝ «Երկյուղ պատեց Սերժիկ-Քոչարյան»:

22.17 րոպե: Արարատ Զուրաբյան. «Սիրելի՛ ժողովուրդ, մենք չենք սկսել սա, մենք պաշտպանվում ենք, մենք չենք հարձակվում, բայց Աստված չանի, եթե նրանք առաջ գան, մենք ցույց կտանք, թե ինչ է հայը: Ժողովո՛ւրդ, կանգնե՛ք ձեր տեղերը և մի՛ վախեցեք»:

Նիկոլ. «Ինձ հայտնեցին, որ մենք ազատագրել ենք Պռոշյան փողոցը»:

22 անց 30: Նիկոլ Փաշինյան. «Ես ձեզ ուզում եմ տեղյակ պահել, որ ՍիԷնԷն-ը առանց ընդհատելու ցույց է տալիս այս հրապարակը, և աշխարհը հետևում է մեզ՝ հայ ժողովրդին: Իսկ ի՞նչ է նշանակում Սիէնէն-ի հեռարձակումը՝ որ Քոչարյանը այլևս չի կարող լկտիություններ անել: Մի կես ժամ, ժողովուրդ, և ամբողջ աշխարհը կհետևի մեզ...»:

Արամ Սարգսյան. «Սիրելի՛ ժողովուրդ, քու դուխիդ մեռնեմ, էս ժողովուրդը հատ առ հատ սիրելու ժողովուրդ ա...»:

Եվ այստեղ՝ ժամը 23-ի մոտակայքում, կատարվեց մի շատ գեղեցիկ բան, որ ցույց տվեց, որ բոլոր հոգևորականները չեն իշխանական-փափկակյաց. ամբիոն բարձրացավ մի հոգևորական և աղոթեց ժողովրդի հետ, ամբողջ ժողովուրդը՝ հարյուր հազար և ավելի, տեր հոր հետ կրկնեց «Հայր մերը» և էլի մի աղոթք՝ «Հույս հավատացելոց»-ը:

Աղոթքից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր պայքարը նաև հայ եկեղեցու համար է»: Նիկոլ. «Այսօր, սկսած առավոտյան ժամը վեցից, Ռոբերտն անում է այնպիսի քայլեր, որ իրեն ու իր ընկեր Սերժիկին տանում է դեպի կործանում, առաջին սխալը նա արեց առավոտյան, իսկ քիչ առաջ արեց հանցագործություն՝ կրակելով անզեն ժողովրդի վրա...»:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան. «Ալիևի դրածո, Կևորկովյան երկու քրեածիններ ուզում են ծնկի բերել ազատության և անկախության ուղին բռնած հայ ժողովրդին... նրանք չարաչար սխալվում են, որովհետև այստեղ հավաքված են հայ ժողովրդի լավագույն զավակները, հավաքվել են նրանք, ովքեր իրենց մեջ սպանել են վախը...»:

23.37-ին արդեն հրապարակը լիարժեք մարտադաշտ է հիշեցնում, ավերված տրոլեյբուսի մեջ զրուցում եմ 68-ամյա մի կնոջ հետ, Զեյթունի բնակիչ: 2004-ի ապրիլի 12-ի գիշերն էլ ցուցարար է եղել, այն ժամանակ լավ ծեծվել է, պատմում էր, թե ոնց իրեն մի անծանոթ կին իր տուն է տարել ու վերքերին սառը թրջոցներ դրել, մինչև լուսանա: Այս բոլոր օրերին Ազատության հրապարակում է եղել, Օպերայի ծեծի առավոտյան միայն այնտեղ չի եղել, առավոտ ժամը 9-ին Օպերա է իջել՝ արդեն շրջափակված է եղել, արյունն են լվանալիս եղել: Ասաց, որ դուստրը չի թողնում, որ ցույցերի գնա, բայց ինքն անհողդողդ է, ասում է. «Բա խուժանների դեմ ո՞վ դուրս գա»:

Մնացած մի քանի ժամը երեք դեսպանատների արանքում ժողովուրդը անցկացրեց բավական նյարդային-անկազմակերպ: Մի քիչ երգերն էին հույս: Ժամը 1-ն անց 30 լուսանկարեցի դերասան Աշոտ Ադամյանին, նա հզոր էր դիտվում կենաց ու մահու դուրս եկած ժողովրդի հետ: Այդ ժամից հետո ժողովրդի շարքերն սկսեցին նոսրանալ, մարդիկ հեռանում էին՝ հավանաբար այն լուրերից ազդված, որ տանկերն արդեն Դեմիրճյան փողոցում են: Բայց կային այնպիսիք, որոնք ոչ մի կերպ չէին ուզում լքել «մարտադաշտը», նրանք, ավելի քան երբևէ, վրեժի էին ծարավ: Եվ Արամ Սարգսյանի խոսքը, որ, իր ասելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն էր ժողովրդին, շատերի կողմից դժկամությամբ ընդունվեց: Տուն գնալու խնդրանքը նրանց դավաճանություն էր թվում:

Մարտի 1-ի իրադարձություններին մենք դեռ շատ կանդրադառնանք: Մանավանդ որ 20 օր զրկված ենք եղել հրատարակվելու և այդ դեպքերը ժամանակին լուսաբանելու հնարավորությունից: Այնպես որ, այսօր ուզում ենք շարունակել այն կետից, որտեղ կանգ ենք առել:

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Մարտի 1,

Մյասնիկյանի արձանի մերձակա հրապարակ

«Հրապարակ», մարտի 21

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Մայիս 24, 2019 13:40 Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Մայիս 24, 2019 12:35 ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Մայիս 24, 2019 00:10 Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։
Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Մայիս 23, 2019 10:45 Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։
Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մայիս 23, 2019 10:20 Եվրոպական հանրությունը բավական կոշտ և աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2  թիվը

«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Մայիս 22, 2019 21:50 Ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, և ինչո՞ւ է 2 թվին հաջորդել 2-ը։
Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Մայիս 21, 2019 14:25 Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։