Քաղաքական

30.04.2019 15:40


ՃՈ-ն՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափեր» ձևակերպման մասին

ՃՈ-ն՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափեր» ձևակերպման մասին

Որպես այդպիսին՝ արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգիարյանը:

Չիլինգարյանը նշեց, որ ՃՈ-ի կողմից այսօր օգտագործվող գույքը հանդիսանում են պետության սեփականությունը. «Այլ բան է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափերը և Երևանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման: Սակայն ճիշտ չէ ասել, որ դա արագաչափերի բիզնես է: Ինչ վերաբերում է հավատրամագրային կառավարչին, ապա այն «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերությունն է: Եթե այդ ընկերության հետ կապված հարցադրումներ կան, ճիշտ կլինի դիմել հենց այդ ընկերությանը»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափեր» ձևակերպմանը, Չիլինգարյանն ասաց, որ երկրի ղեկավարի հայտարարությունները չի մեկնաբանի:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը