Կարծիք

30.04.2019 19:55


Այդ ո՞ր տրամաբանությամբ է, որ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չի կիրառվում կալանքը

Այդ ո՞ր տրամաբանությամբ է, որ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չի կիրառվում կալանքը

Դե գիտեք, Սանասարյանի շուրջ էս էպոպեային ես վերաբերվում եմ զուտ որպես մի պատմության, որտեղ մի սորոսականը վայիս է եղել մյուս սորոսականի շահերին, մյուսն էլ, լինելով շատ ավելի շուստրի, կարողացել է հավեսով փուռը տալ առաջին սորոսականին, և այս երկու սորոսականների բախումը տեղ է գտել ԱԱԾ իրավասության դաշտում, ուստի բուն գործը հետաքրքիր է այնքանով, որքանով․․․

Այ ինչն է հատկապես մազալու Սանասարյանենց որդեգրած պաշտպանական ռազմավարությունում, ինչը նորից արտահայտում գտավ այսօրվա ասուլիսում․․․ ուրեմն, պարզվում է, որ անմեղության կանխավարկածը սուրբ է, պարզվում է, որ պատկան գերատեսչության ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել, որպես ճնշում և այլն․․․

Բա ախր Սանասարյան ջան, Դավիթ ջան, արևիդ ղուրբան, բա ինչո՞ւ այդ ամենը չէիր հիշում, երբ հայտարարում էին 100500 ծիծիլյոն առերևույթ չարաշահումների մասին ՊՆ-ում, ԵՊՀ-ում և այլ գերատեսչություններում, որտեղ մեկումեջ մտնում էիք, երբ շատ զբաղված չէիք՝ գոլդ համարները հետ վերցնելով ու ցմահ դատապարտված մարդասպանի լոբբինգով։

Էդ ո՞նց ա էլի տենց լինում, որ քեզ կարելի է օրինակ՝ ԵՊՀ ռեկտորին մեղադրել չարաշահումների մեջ, Միհրան Պողոսյանին անվանել հանցագործ ու դա ոչ ճնշում պետք է դիտարկել քննության վրա, ոչ էլ անմեղության կանխավարկածի խախտում, իսկ այ հենց հերթը հասնում է քեզ, Վանեցյանին չի կարելի անել նույնը։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ամենայնի, Վանեցյանի ձեռքի տակ կա մի բան, որ չկար ՊՎԾ-ի ձեռքի տակ, ու այդ բանը կոչվում է ծանրակշիռ փաստ։

Ու ընդհանրապես, այդ ո՞ր տրամաբանությամբ է, որ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չի կիրառվում կալանքը։ Փաստորեն՝ ռակով հիվանդ գեներալ Մանվելը քննության ու վկաների վրա ճնշել կարա, եթե բերդում չլինի, Քոչարյանը կարա, այլոք կարան, իսկ այ Սանասարյանը ու իրան անթաքույց զորակցող կոնտինգենտը, որոնց մեջ քիչ չեն գործող պետպաշտոնյաները՝ չեն կարող։ Մեռնեմ Նիկոլիս արդարությանը ու երկակի ստանդարտները սկզբունքորեն մերժելու դուխին։

#ԴեբիլներիԱպստամբություն
#SutNikol

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը