Աշխարհ

01.05.2019 18:50


Դեպի Երկիր է թռչում վիթխարի աստղակերպ

Դեպի Երկիր է թռչում վիթխարի աստղակերպ

«Քաոսի աստված» կոչվող վիթխարի աստղակերպը Երկրին կմոտենա 2029 թվականին, հայտնում է Fox News-ը:

Նրա լայնությունը կազմում է 335 մետրից ավելի:

Ապոֆիս (99942) աստղակերպը 2029 թվականի ապրիլի 13-ին կանցնի Երկրից մոտ 30 հազար կմ հեռավորությամբ:

Մոլորակային պաշտպանության համաժողովի ժամանակ գիտնականներն արդեն սկսել էին քննարկել Երկրի ձգողականության վրա աստղակերպի ազդեցությունը, նրա հետազոտման պոտենցիալ հնարավորությունները եւ նրա թռիչքի հետագիծը փոխելու պոտենցիալ անհրաժեշտությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը