Կարծիք

02.05.2019 14:14


Նիկոլ Փաշինյա՛ն, դու երկրի ղեկավար չես,  չդարձար ու չես դառնալու

Նիկոլ Փաշինյա՛ն, դու երկրի ղեկավար չես,  չդարձար ու չես դառնալու
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան դու երկրի ղեկավար չես, չդարձար ու չես դառնալու ! դու առ այսօր չես հասկացել, որ այն պաշտոնը, որ զբաղեցնում ես (ՍՍ-ի թողտվությամբ ձեռքդ ընկած) իրավունք չի տալիս քեզ դասակարգել հանրությանը՝ ըստ քեզ հաճելի և տհաճների ու վարկաբեկել վերջիններիս:
Եվ ուրեմն քանի որ ես էլ եմ բացասական վերաբերմունքս ցույց տվել Մեդվեդևի ծաղրին, ապա պատասխանեմ՝ կոռուպցիոն համակարգի, ավելին՝ մեր երկրում կոռուպցիայի հիմնադրի մնացորդը դու ես՝ սկսած պատվերով հոդվածներ գրելու տարիներից, մինչև ԱԺ ամբիոնից «դաբրոյով» կամ հանձնարարականով ընդդիմադիր ճառեր ասելու տարիները..․
Դու առ այսօր՝ մեկ տարի հետո, չես հասկացել, որ քննադատող կամ գովերգող, քեզ լայքող կամ դիսլայքող, սրտիկող կամ խորշող քաղաքացիների՝ բոլորի ղեկավարն ես ու ղեկավարը իրավունք չունի այդքան ստորանալ, իջնել շրիշակի մակարդակի, որպեսզի իր ղեկավարած երկրի քաղաքացիներին բաժանի սևերի ու սպիտակների, իսկ այսօր էլ կենցաղային լեզվակռվի մակարդակով իրեն քննադատողներին անվանարկի՝ կոռուպցիոն համակարգի մնացորդ․․․
Ես կարող եմ արհամարհել փողոցային լեքսիկոնով ֆեյքերին, նվաստ միջավայրում մեծացած լկտիներին՝ իրենց գռեհիկ բառապաշարով, բայց, ես չեմ կարող արհամարհել երկրի ղեկավարի մեղադրականը, դրա համար ընդունեք այս գրառումս՝ ինձ կոռուպցիոն համակարգի մնացորդ անվանելու՝ ձեր խոսքի պատասխանը։
59374458_2637461226283268_4048204365234700288_n
Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը