Աշխարհ

03.05.2019 18:29


Ճապոնիայում հրաբուխը 600 մետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Ճապոնիայում հրաբուխը 600 մետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Ճապոնիայի Կյուսյու կղզում Ասո հրաբխի խառնարաններից մեկի վրա մայիսի 3-ին ծխի ու մոխրի քուլաներ են հայտնվել 600 մետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Նրա տվյալներով՝ Նակադակե-1 խառնարանին 1 կիլոմետրից ավելի մոտենալը վտանգավոր Է կյանքի համար, թեեւ ժայթքումը մեծ չի համարվում:
Վնասի կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել:
NHK հեռուստաընկերության կայքում ուղիղ հեռարձակում Է իրականացվում հրաբխի մերձակա վայրից, որտեղից երեւում են ծխի քուլաները եւ ավտոկայանատեղին՝ դրա ֆոնին: Ավտոմեքենաները հեռանում են կայանատեղիից, սակայն շրջակայքում երեւում են ոչ քիչ թվով մարդիկ, որոնք հրաբխից գնում են դեպի իրենց ավտոմեքենաները:
Վերջին անգամ աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ Ասոն, ժայթքել Է ապրիլի կեսին: Հրաբխից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը