Տնտեսական

03.05.2019 16:25


Ստվերից դուրս եկած 50 հազ աշխատատեղին զուգահեռ՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում․ նախարարին այդ թիվը հայտնի չէ

Ստվերից դուրս եկած 50 հազ աշխատատեղին զուգահեռ՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում․ նախարարին այդ թիվը հայտնի չէ

Հավասար մրցակցություն, համակարգային կոռուպցիայի վերացում, շուկա մուտք գործելու ազատ հնարավորություն․ սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, և, կարծում եմ, որ սրանք են հեղափոխության հիմնական ձեռքբերումները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է տնտեսական հեղափոխությունը դրսևորվում Հայաստանում, ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս բոլոր փոփոխությունները միասին վերցրած հաստատում են, որ ցանկացած քաղաքացի, որն ունի որևէ գործունեությամբ զբաղվելու ցանկություն, ունի նաև դրա հնարավորությունը։ Սա հեղափոխության կարևոր ձեռքբերումն է, որի արդյունքը եղավ 6․5-տոկոսանոց տնտեսական աճը»,- ասաց նախարար Խաչատրյանը։

Լրագրողը նախարարից հետաքրքրվեց՝ ստվերից դուրս եկած 50 հազար աշխատատեղին զուգահեռ Հայաստանում քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել։ Ի պատասխան՝ Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Ես չունեմ այդպիսի տեղեկություն։ Չեմ կարող ասել, ինձ այդ թիվը հայտնի չէ»:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը