«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

Մայիս 26, 2019 22:10 Այս շաբաթվա ուշագրավ տեսանյութերը։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Հարցազրույց

Մայիս 05, 2019 11:45

«Շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէ»․ Խրամչիխին

«Շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէ»․ Խրամչիխին

«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակին։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, վերջին շրջանում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես՝ ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Խրամչիխինն ասաց, որ իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել։ Ըստ նրա, դժվար է պատկերացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակ՝ առանց լարվածության բռնկումների և նույնիսկ ռազմական գործողությունների։

Նրա խոսքով՝ բանակցությունները միշտ դրական են՝ նկատի ունենալով կողմերի միջև շարունակվող կապը։ Բայց, ըստ նրա՝ կողմերն իրենց իրարամերժ հայտարարությունները չեն փոխել նույնիսկ ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումներին զուգահեռ, ինչը նշանակում է, որ կողմերը լուրջ առաջընթաց չեն արձանագրում բանակցային գործընթացում։

Ռուս ռազմական փորձագետը հիշեցրեց նաև հայկական կողմի փոխված ռազմական բանաձևը, որը հայտարարվեց վերջերս։

Խրամչիխինի դիտարկմամբ՝ ինչպես միշտ, կողմերը հանդիպում են առանց կոմպրոմիսի ցանկության, առանց իրապես բանակցելու պատրաստակամության, ինչը ենթադրում է միայն կողմերից մեկի կապիտուլյացիա, սակայն դրան պատրաստ չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։

«Ուստի ես կարծել ու կարծում եմ, որ շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէր։ Պարզապես կան գործոններ, որոնք ներկայումս անհնար են դարձնում պատերազմական գործողությունների նախաձեռնումը, ուստի կողմերը գնում են այս ճանապարհով, բայց պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն։ Մյուս կողմից՝ ներկայիս իրավիճակը ձեռնտու է միայն Հայաստանին, և Հայաստանը կարող է հետաքրքրված լինել ստեղծված իրավիճակի երկարաձգմամբ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, միևնույն ժամանակ Ադրբեջանին ռազմական գործողություններից ետ է պահում ռազմական ներուժը և արտաքին գործոնները։ Ուստի պետք չէ զարմանալ, երբ լինում են իրավիճակի փոփոխություններ շփման գծում»,-ասաց Խրամչիխինը։

Այս խորագրի վերջին նյութերը

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Մայիս 25, 2019 09:44 Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է։
«Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է» (տեսանյութ)

«Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է» (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:05 «Պետք է բոլորս շահագրգռված լինենք, որ այդ ուժերը չեզոքացվեն»։
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 00:06 Նա ցայտնոտային որոշումներ է կայացնում։
«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

Մայիս 22, 2019 08:50 «Փաշինյանը լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը»»։
Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Մայիս 21, 2019 23:17 «Չի կարելի թույլ տալ Հայաստանի կառավարման համակարգի էլչիբեյացում»։
«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

Մայիս 21, 2019 20:30 Հրապարակախոսության կրիզիս, ժանրի ճգնաժամ։
Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Մայիս 20, 2019 19:46 Քաղաքական դաշտի գործողությունների արդյունքում Փաշինյանի տեքստը փոխվեց։
«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

Մայիս 20, 2019 19:25 Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է։
Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:45 Հայաստանի ամենակարևոր աշխատասենյակներից մեկում ծնվել է շատ վտանգավոր ձևակերպում։
«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

Մայիս 17, 2019 12:50 «Քոչարյանի դատավարությունը զուտ քաղաքական է»։
«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

Մայիս 16, 2019 10:35 «Ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը»։
Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Մայիս 15, 2019 12:06 «Մարդիկ երևի ուրիշ հերոսի անուն չգիտեն»․ Դատարանի բակում «Նիկոլ վարչապետ» աղաղակողների մասին։