Հարցազրույց

07.05.2019 10:20


Փաշինյանի վախից Քոչարյանի գործը դատավորները «քցում» են իրենց վրայից․ փաստաբան (տեսանյութ)

Փաշինյանի վախից Քոչարյանի գործը դատավորները «քցում» են իրենց վրայից․ փաստաբան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորները վախեցած են ու կանգնել են ընտրության առջև։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանին շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի և մյուս պաշտանյաների գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկին։

«Դատավորները տարակուսանքի մեջ են։ Մի կողմից հասկանում են, որ շարունակելով կալանքի տակ պահել հանրապետության երկրորդ նախագահին, իրենք կոպիտ կերպով խախտում են ամբողջ օրենսդրությունը, մյուս կողմից, Քոչարյանին ազատ արձակելով, հայտնվելու են իշխանություների կոշտ հարվածի տակ։ Եվ հասկանալի է, որ ոչ մի դատավոր չի ուզում նման ընտրության առաջ կանգնած լինել»,-ասել է Ալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը