Աշխարհ

07.05.2019 20:33


5 երկիր, որտեղից ամենաշատն են այցելում Վրաստան

5 երկիր, որտեղից ամենաշատն են այցելում Վրաստան

Ապրիլ ամսին Վրաստանում ամենաշատ այց գրանցվել է Ռուսաստանից: Վրաստանի հյուսիսային հարևան այս երկրից միայն ապրիլին գրանցվել է ավելի քան 113 հազար այց, ինչը 26,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը:

Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որտեղից Վրաստան է այցելել 99 073 այցելու: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 96 063 միջազգային այցելուով, չորրորդում ՝ Հայաստանը՝ 75 249 այցելուով, իսկ հինգերորդ տեղում Իսրայելն է՝ 14 343 այցելուով:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին, ընդհանուր առմամբ, Վրաստան իրականացվել է 647,8 հազար այց, ինչը 4,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է տուրիստական այցերի քանակին, այդ ցուցանիշը ապրիլին կազմել է 348,5 հազար (աճել է 4,2%-ով):

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը