Աշխարհ

08.05.2019 20:25


Կիպրոսի նախագահը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի նախագահը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անասիադիսը կղզու ափամերձ ջրերում Թուրքիայի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Թուրքիայի կողմից Կիպրոսի առափնյա ջրերում՝ կղզուց մոտ 60 կմ հեռավորության վրա հորատման աշխատանքների իրականացումը Նիկոսիան համարում է անօրինական՝ դա որակելով որպես ներխուժում այլ պետության տարածք:

Ավելի վաղ Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային զգուշացրել էր, որ իրենք կարող են միջազգային ատյաններին ներկայացնել հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմին կալանավորելու պահանջ։

Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Հունաստանն ու Միացյալ Նահանգները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու է նավթի և գազի հորատման աշխատանքներ:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը