Մեկնաբանություն

Մայիս 09, 2019 13:40

Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Երեկ Նիկոլ Փաշինյանը երկարաշունչ ասուլիս տվեց։ Մոտ 5 ու կես ժամ։

Երկար խոսելու առումով Փաշինյանն օրիգինալ չէ ու ռեկորդակիր էլ չէ։

Երկար սիրում էր խոսել կուբացի հանգուցյալ հեղափոխական Ֆիդել Կաստրոն։ Նաև՝ Վենեսուելայի ոչ պակաս հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը։

Խոսքի տևողության առումով Փաշինյանը դեռ հեռու է միջազգային ստանդարտներից, բայց ունի բոլոր նախադրյալները դրանց հասնելու։ Որքան շատանան խնդիրներն, ու անարդյունավետ աշխատի կառավարությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն ավելի շատ կխոսի՝ ի վերջո, գերազանցելով էքսցենտրիկ և պոպուլիստ Չավեսին։

Փաշինյանը երեկ փաստեր էր ներկայացնում։ 100 և ավելի փաստեր։ Ասում էր, որ, օրինակ, փաստն այն է, որ այս տարի պետական բյուջեում հավաքվելու է նախատեսվածից ոչ թե 40, այլ 62 միլիարդ դրամով ավելի գումար։ Ուշադրությո՛ւն դարձրեք, ոչ թե հավաքվել է, այլ հավաքվելու է, այսինքն՝ գործ ունենք ապագայում կատարվելիքի հետ։ Կանխատեսումը, ակնկալիքը և կատարվելիքը որպես կատարված փաստ ներկայացնելու արվեստին, թերևս, միայն սիլլոգիզմի սիրահար Փաշինյանն է տիրապետում։

Բացի նմանատիպ փաստեր ներկայացնելուց՝ Փաշինյանը նաև իր սիրած գործով էր զբաղված։ Հանրահավաք էր անում պատկերասրահում։ Հայհոյում էր, դեմքի արտահայտություններն էր փոխում, ջղայնանում էր, դերասանություն էր անում և մերկապարանոց ու անհիմն հայտարարություններ անում։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, բայց վարչապետ չդարձավ։ Ընտրողը ժողովուրդն էր, իսկ դարձողը՝ ինքը։ Ժողովուրդն ընտրեց անծրագիր ու անգաղափար Փաշինյանին, ու բնական է, որ նա չպետք է վարչապետ դառնար։ Ու համառորեն չի դառնում։ Չի էլ դառնա։ Քվե ստանալն ու աթոռը զբաղեցնելը մի բան է, ֆունկցիան արդյունավետորեն կատարելը՝ լրիվ այլ բան։

Փաշինյանն այդպես էլ հոգեբանական ու դերային տրանսֆորմացիայի չի կարողանում ենթարկվել։ Իրեն թվում է, որ եթե ճղճղան լրագրողի ու էժանագին ընդդիմադիր գործչի իր երբեմնի ոճով քննադատի Ռոբերտ Քոչարյանին, պետության ղեկավարին ոչ հարիր ձևակերպումներ օգտագործի կամ մերկապարանոց հայտարարություններ անի պատերազմով անցած զինվորականների մասին, ապա դրանից շահելու է։ Չի՛ շահելու։

Փաշինյանը չի հասկանում, որ վարչապետի կարգավիճակով հանրահավաք անելը ձախորդության նշան է։ Խոսքային «պանոսը»՝ դատարկության։

Որքա՞ն կհանդուրժի պետությունն այս ձախորդությունը, և ինչքա՞ն կտևի «պանոսը»։ Այս հարցերը հռետորական չեն, ու դրանց պատասխանները գործնական նշանակություն ունեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

«Իմ քայլը» դաշինքը հրաժարվե՞ց Նիկոլ Փաշինյանից

«Իմ քայլը» դաշինքը հրաժարվե՞ց Նիկոլ Փաշինյանից

Մայիս 26, 2019 13:00 Ումի՞ց է հրաժարվում «Իմ քայլը»՝ բռնության և գրեթե բռնության կոչեր հնչեցնող լյումպեն զանգվածի՞ց, թե՞ այդ զանգվածի կուռք ու խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից։
Նիկոլ Փաշինյանի հունվեյբինների հանրահավաքը տապալվեց

Նիկոլ Փաշինյանի հունվեյբինների հանրահավաքը տապալվեց

Մայիս 26, 2019 12:45 Երեկվա խայտառակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լակոտիզմը մերժվում է հանրության կողմից։ Մերժվում է փաշիզմը։
Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Մայիս 24, 2019 13:40 Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Մայիս 24, 2019 12:35 ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Մայիս 24, 2019 00:10 Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։
Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Մայիս 23, 2019 10:45 Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։
Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մայիս 23, 2019 10:20 Եվրոպական հանրությունը բավական կոշտ և աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2  թիվը

«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Մայիս 22, 2019 21:50 Ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, և ինչո՞ւ է 2 թվին հաջորդել 2-ը։
Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Մայիս 21, 2019 14:25 Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49