Հարցազրույց

09.05.2019 19:25


Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու Քոչարյանի գործը․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու Քոչարյանի գործը․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

«Գործընթացը, որ տեղի է ունենում Հայաստանում, շատ վիճահարույց է՝ նաև իրավական տեսակետից: Արցախի ազատագրման հարցում լուրջ ներդրում ունեցող մարդիկ կալանքի տակ են կամ քրեական հետապնդման են ենթարկվում: Դա նշանակում է, որ մենք ոչ արժանվույն ենք գնահատում այն ամբողջ ներդրումը, որ ունեցել են այդ մարդիկ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում»,-Yerevan Today-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հերոսների նկատմամբ քրեական գործերին, ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։ Նրա խոսքով, իրավական գործընթացները Հայաստանում բավականին խեղաթյուրված են:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործի քննումից դատավորների հրաժարվելուն վերաբերող հարցին, Վարդանյանն ասաց․ «Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու գործը՝ հավանաբար ելնելով նրանից, որ գործն իրականում շատ խոցելի է, և դժվար է լինելու կայացնելու որոշում, որը դատավորների համար ոչ բարենպաստ իրավիճակ չի ստեղծի՝ հաշվի առնելով, որ մեր դատական համկարգն իրականում որոշակի կախվածություն ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը