Աշխարհ

10.05.2019 12:20


Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլով կողաշրջվելու պահը հայտնվել է համացանցում

Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլով կողաշրջվելու պահը հայտնվել է համացանցում

Ռուսական «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլով կողաշրջվելու պահը ցուցադրող տեսանյութը հայտնվել է համացանցում` 360tv-ի թելեգրամյան ալիքում:

Կադրերում երևում է՝ ինչպես է մոտոցիկլը վթարային ազդանշանը միացրած ընթանում, ինչից հետո դրա ընթացքը դանդաղում է, այն հատում է հանդիպակաց գոտին և շրջվում մեքենաների հոսքի առաջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ մահը վրա է հասել բնական պատճառներով:

«Պատճառը ՃՏՊ-ն չէ, թեև նա երթևեկել է մոտոցիկլով», - ասել է գործակալության աղբյուրը:

Դորենկոն ճանապարհատրանսպորտային պատահարից հետո կլինիկական մահ է տարել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը լրագրողի վատ ինքնազգացողությունն է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը