Մեկնաբանություն

Մայիս 11, 2019 10:50

Թողե՛ք աշխատենք

Թողե՛ք աշխատենք

Մեր գործընկերներից մեկը, անդրադառնալով վարչապետի լեզվավարժանքների վերջին ռեկորդին, շատ դիպուկ մի դիտարկում է արել. արձանագրել էր, որ «տնտեսական հեղափոխության» դրական արդյունքները հակադարձ համեմատական են Փաշինյանի ասուլիսների տեւողությանը` որքան քիչ են դրական արդյունքները, այնքան ավելի երկար է տեւում հերթական ասուլիսը։

Սա «տնտեսական հեղափոխության» արդյունքների, Փաշինյանի ասուլիսների տեւողության եւ ապրիլյան «թավշյա, ոչ բռնի» իշխանափոխությունից հետո գլխիվայր շուռ եկած մեր իրականության, այդ թվում` վիրտուալ իրականության մեջ տեղի ունեցող գործընթացների կապը բնութագրող օրինաչափություններից մեկն է, բայց միակը չէ։ Օրինաչափությունների խճանկարը շատ ավելի հարուստ է։

Օրինակ, տեսողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած մեկի համար պարզ է, որ թագավորը մերկ է` «տնտեսական հեղափոխության» փուչիկը պայթել է։ Եվ ինչքան ավելի ակնհայտ է դառնում այս պարզ ճշմարտությունը, ինչքան մեծանում է հեղափոխական թմբիրից դուրս եկող եւ իրականությանը բաց աչքերով նայող քաղաքացիների զանգվածը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Փաշինյանի հռետորաբանությունը։

Համապատասխանաբար երկարում է հանպատրաստից ուղիղ եթերների` ֆեյսբուքյան «լայվերի», գրառումների եւ հարցուպատասխանների, մամուլի ասուլիսների միջոցով ուղեղներ լվանալուն տրամադրվող ժամանակը։ Եվ ավելի մեծ ջանքեր են պահանջվում` «ապացուցելու» անապացուցելին, ցույց տալու այն, ինչ չկա ու չի կարող լինել. որ տնտեսությունը բուռն ծաղկում է ապրում, կյանքը էժան է, ապրուստը` ձրի։ Հպարտ քաղաքացին, նույնիսկ եթե մի քիչ ջղայնացած է (ինչպե՞ս չջղայնանա, երբ «հակահեղափոխականները» հանգիստ չեն նստում տեղը, անընդհատ հիշեցնում են` ժամանակին ինչ էր ասում, ինչ գյուռ-գյուռ խոստումներ էր տալիս, հիմա՛ ինչ է ասում ու անում), մեկ է`երջանկության հորմոնների ավելցուկից տեղը չի գտնում։ Մի խոսքով` ամեն ինչ լավ է, շատ լավ է, ավելի լավ չի լինում։ Եվ ընդհանրապես`«ուրիշ ձեւ չկա»...

Եվս մեկ ընդգծված օրինաչափություն, որ ցանկության դեպքում անգամ չի կարելի չտեսնել. ինչքան Փաշինյանի ոտքի տակի հողն ավելի երերուն է դառնում, «ժողովրդի կառավարությանն» ու քայլարարած մեծամասնությանն ուղղված քննադատության չափաբաժինը`ավելանում ու թանձրանում, վարչապետի պահվածքն այնքան ավելի անհավասարակշիռ է դառնում։

Եվ ինչքան Նիկոլի իրական աջակիցների շարքերը նոսրանում են, այնքան ավելի կատաղի են դառնում «հեղափոխության սիմվոլի» վիրտուալ պաշտպանները` ընդդիմախոսներին փողոցային վերջին խոսքերով զազրախոսող ֆեյքերի բրիգադները։ Ու, կապը կտրած շների պես, հարձակվում եւ «պատառ-պատառ» են անում բոլորին, ովքեր հանդգնում են «ժողովրդի վարչապետի» էշին «չու» ասել։ Նրա ուղիղ ենթակայության տակ աշխատող ուժային կառույցների անվերապահ աջակցությունը քիչ համարելով` անգամ «Նիկոլ Փաշինյանի աջակիցների» խումբ են ստեղծել։ Երեւի իշխանության «թեւերը» բնում խեղդելու համար։

Այդ միտումը հատկապես ընդգծված դարձավ մայիսի 8-ի հինգուկես ժամանոց «լեզվաժայթքումից» հետո. ասուլիսի արձագանքները հասկանալի պատճառով բավական կոշտ էին, եւ վճարովի (կամ անվճար» հիմունքներով ընդդիմախոսների «բերանը փակող» ՖԲ օգտատերերի հակազդեցությունը չուշացավ. ասես «ֆաս» հրահանգով նետվեցին`պաշտպանելու սիրելի վարչապետին «հակահեղափոխականների» անթույլատրելի ոտնձգություններից։ Բնականաբար` ոչ թե փաստերի ու փաստարկների, այլ բացահայտ սուտ ու կեղծիք, հայհոյանք եւ զրպարտություն տարածելու միջոցով։ Անգամ ես, որ մինչեւ հիմա անհասկանալի մի հրաշքով դուրս էի մնացել սրանց ամենատես հայացքից, հայտնվեցի նիկոլական ֆեյքերի հարձակման` ստոր բամբասանքների եւ հայհոյանքների տարափի տակ։

Փաստորեն, որ ասում էր` «պետք լինի, մի հա՛տ էլ հեղափոխություն կանենք», նաեւ դա նկատի ուներ. որ ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին էին քարոզչական ահաբեկչության ենթարկում ընդդիմախոսներին`անգամ երեխաներին չխնայելով, այնպես էլ հիմա ծառայություններ կմատուցեն «ժողովրդի վարչապետին»։

Որպես «իրեղեն ապացույց» առ այն, որ Հայաստանում լրատվամիջոցները «երբեք այնքան ազատ, անկախ եւ ինքնիշխան» չեն եղել, եւ խոսքի ազատությունն այնպես թեթեւորեն եւ անկաշկանդ չի թեւածել բազմաչարչար հայոց աշխարհի վրա, ինչպես Նիկոլի թվին։ Եվ քանի որ թունելի վերջում լույս չի երեւում, առաջիկայում այս միտումն ավելի է խորանալու։

Ուստի ալամ աշխարհի հայոց վարչապետին հորդորում ենք՝ որպես նախկին լրագրողի, որ նախկինում սրտի ուզածի չափ հայհոյել է իշխող դասին, զրպարտել եւ աջուձախ կեղտոտել, ինչպես կարողացել է, կարգի՛ հրավիրեք ձեր «շներին», թողեք՝ աշխատենք։ Հայրենիքը Ձեզ չի մոռանա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։
Դարձ  ի շրջանս  յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Դարձ ի շրջանս յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Հուլիս 08, 2019 00:10 Ալիեւի հետ Փաշինյանի «տետ ա տետ» հանդիպումները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բոլթոնի հետ «կոնսուլացիաները» իզուր չեն անցել։
Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Հուլիս 06, 2019 13:30 Ինչո՞ւ են «Ազատություն» ռադիոկայանը և թուրք–ադրբեջանական լոբբինգով զբաղվող 5–րդ շարասյունը պաշտպանում Փաշինյանին։
Երկու վախը մի մահ է

Երկու վախը մի մահ է

Հուլիս 05, 2019 14:10 Սահմանադրության օրվա առթիվ տարածած շնորհավորական ուղերձը հերթական անգամ ի ցույց դրեց Փաշինյանի վախերը և վատ քողարկված մտահոգությունները։
Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

Հուլիս 05, 2019 14:00 Սրանք են դարձել «նոր» Հայաստանի դեմքերը։
«Թավշյա» արտաքին քաղաքականության պերճանքն ու թշվառությունը

«Թավշյա» արտաքին քաղաքականության պերճանքն ու թշվառությունը

Հուլիս 05, 2019 10:35 Ընդամենը մնալու են հաճելի հուշեր մեզ համար էկզոտիկ այդ երկրներում վարչապետի ճաշակած նրբախորտիկներից։ Ոչինչ ավելի։
Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Հուլիս 04, 2019 17:50 Քայլարածներն ակնհայտորեն շտապում են։ «Թավշյա, ոչ բռնի հեղափոխության» գնացքը արդեն դուրս է եկել կառամատույցից եւ սլանում է անհայտ ուղղությամբ...
Ինչու է իշխանությունը դատի տվել «7 օրին»

Ինչու է իշխանությունը դատի տվել «7 օրին»

Հուլիս 04, 2019 11:49 Նիկոլ Փաշինյանի գիծը ենթադրում է պայքար ոչ յուրային լրատվամիջոցների դեմ։
Որքա՞ն է «նստում» Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Որքա՞ն է «նստում» Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Հուլիս 04, 2019 09:40 Արդյոք շռայլություն չէ՞ պետբյուջեի հաշվին լուռ նախագահ պահելը։