Աշխարհ

12.05.2019 14:02


Ադրբեջանի ՌՕՈՒ ուղղաթիռները Թուրքիայում կմասնակցեն զորավարժության

Ադրբեջանի ՌՕՈՒ ուղղաթիռները Թուրքիայում կմասնակցեն զորավարժության

Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ մեկնել են Թուրքիայի Քոնյայի ավիաբազա՝ որոնաղա-փրկարարական Anatolian Phoenix-2019 զորավարժությանը մասնակցելու:

Զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 13-ին:

Նման զորավարժություն անցկացվել էր նաև նախորդ տարի՝ 2018-ի հուլիսին, որին ադրբեջանական կողմը ևս մասնակցել էր: Այդ զորավարժությանը ներգրավվել էր նաև Սաուդյան Արաբիան:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը